Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի ճակատագիրն անորո՞շ է

Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի ճակատագիրն անորո՞շ է

Mon, 25 May 2026 12:45:40 +0400


​Արմավիրի մարզի փոքրիկ Արտամետ գյուղում մեծ բողոք ու ցավ է հասունանում։ Կրթական համակարգի «օպտիմալացման», խոշորացման և բյուջետային արդյունավետության հերթական ծրագիրը հասել է այս համայնք, և տեղի հիմնական դպրոցը, որ անվանակոչվել է Բուդապեշտում դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի անունով, հնարավոր է` փակվի։
​Արմավիրի մարզպետարանից, սակայն, մեզ վստահոցրին` Մարգարյանի անվան ավագ դպրոցը շարունակելու է գործել։ Մինչդեռ ԿԳՄՍ նախարարության կողմից միավորման ենթակա դպրոցների հրապարակված ցանկում է ներառված դպրոցի անունը, որտեղից էլ տեղեկացել են արտամետցիները դպրոցի օպտիմալացման մասին։

«Մեզ համար սա պարզապես հերթական շենքը փակել կամ բյուջե տնտեսել չէ, սա մեր տունն է, որ քանդում են թղթի վրա արված հաշվարկներով։ Ոչ մի պաշտոնյա չի գալիս ու չի հարցնում՝ բա էս գյուղի վերջն ի՞նչ է լինելու»,– սրտի ցավով բարձրաձայնում են արտամետցիները։

​Շենքը Նորակառույց է, ամեն ինչով հագեցած, ունի 35 աշակերտ։Ինչպես բնակիչներն են ասում, ​ամենացավալին ու անհասկանալին այն է, որ դպրոցն ունի լիովին նոր, ժամանակակից ու հարմարավետ շենք։ Այն ոչ միայն վերակառուցվել է, այլև հագեցած է բոլոր անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, լուսավոր ու տաք դասասենյակներով՝ ապահովելով երեխաների կրթության համար լավագույն պայմանները։ Ստացվում է մի անհեթեթ իրավիճակ. պետությունը հսկայական միջոցներ է ներդնում, ստեղծում է կատարյալ պայմաններով կրթօջախ, իսկ այսօր, հեշտ ու հանգիստ, հանկարծ որոշելու է կողպել այդ նոր ու կահավորված շենքի դռները։

Դպրոցում այսօր սովորում է ընդամենը 35 աշակերտ։ Այս փոքրիկ թիվը, որը պետք է հոգատարության ու անհատական մոտեցման առիթ դառնար, պաշտոնյաների աչքին ընդամենը «ոչ արդյունավետ» ցուցանիշ է։

​«Մենք ունենք փայլուն, նոր ու լուսավոր դպրոցական շենք, որտեղ երեխաների համար ամեն ինչ կա՝ ժամանակակից գույքից մինչև հարմարավետություն։ Ինչպե՞ս կարելի է նորակառույց ու ամեն ինչով հագեցած դպրոցը փակել։ Փոխանակ մտածեն գյուղը պահելու, ընտանիքներին աջակցելու մասին, որ էդ 35 աշակերտի թիվը դառնա 60 ու 100, իրենք ամենաէժան ճանապարհն են ընտրում»,– մեզ հետ զրույցում վրդովված ասաց դպրոցի աշխատակիցներից մեկը։

​Արտամետի դպրոցը սովորական ուսումնական հաստատություն չէ։ Այն կրում է Բուդապեշտում նահատակված հայ սպա, մերօրյա հերոս Գուրգեն Մարգարյանի անունը։ Սա միայն ցուցանակ չէ մուտքի պատին, և ոչ էլ սոսկ անվանում փաստաթղթերում։ Սա ապրող պատմություն է, որով ամեն օր սնվում ու մեծանում են գյուղի երեխաները։Վստահեցնում են արտամետցիները։

​«Ամեն անգամ դպրոցի շեմից ներս մտնելիս մեր երեխաները հերոսի նկարն են տեսնում, նրա պատմությունն են սովորում, հայրենասիրությունն ու արժանապատվությունն այստեղ օդի հետ են ներշնչում։ Հիմա էս նոր դպրոցի դուռը կողպելն ու ցուցանակը իջեցնելն ի՞նչ նշանակություն ունի։ Գուրգենի անունը կրող կրթօջախը չի՛ կարելի տանել կորստյան ու մոռացության»,– ասում են մտահոգ քաղաքացիները։

​Համայնքի բնակիչներն ու հասարակական ակտիվիստները ահազանգում են նաև մի պարզ ճշմարտության մասին․ երբ բնակավայրը զրկվում է դպրոցւց, դա ուղիղ հարված է գյուղի սրտին։

​«Եթե գյուղում փակվում է դպրոցը, այդ գյուղը դատապարտվում է կամաց-կամաց մահվան։ Ո՞ր երիտասարդ ընտանիքը կմնա ապրելու Արտամետում, եթե իր փոքրիկ երեխուն պիտի ամեն օր, ձմռան ցրտին ու անձրևին, հարևան համայնքների ճանապարհներով ուղարկի ուրիշ դպրոց։ Գյուղի մշակութային, հանրային ու հոգևոր կյանքի միակ կենտրոնը պարզապես կողպում են, իսկ առանց դպրոցի՝ գյուղը չունի ապագա»։

Նշենք, որ կրթության փորձագետները տևական ժամանակ է` բարձրաձայնում են օպտիմալացման վտանգների մասին` ընդգծելով, որ ​աշակերտների փոքր թիվը ոչ թե դպրոց փակելու պատճառ պետք է դառնա, այլ հակառակը՝ ազդակ, որպեսզի պետությունը հատուկ ծրագրերով շենացնի գյուղը, աշխատատեղեր ստեղծի, որպեսզի մարդիկ չարտագաղթեն, ու երեխաների թիվն ավելանա։
​

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է

Հայտնի ավտոարշավը փոխում է անցկացման վայրը․ պատճառը հայտնի է Tue, 27 Oct 2026 00:30:32 +0400…

6 ժամ ago

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ

Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ Tue, 27 Oct 2026 00:15:04 +0400 Ստի սիստեմատիկ կերպով…

6 ժամ ago

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան

Թուրքիայում այլեւս թափառող շներ ու կատուներ չկան Tue, 27 Oct 2026 00:00:11 +0400 Թուրքական իշխանությունները…

6 ժամ ago

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին

Միլիարդատերերը սկսել են գումարներ փոխանցել ամերիկացի երեխաներին Mon, 26 Oct 2026 23:45:10 +0400 Ամերիկացի միլիարդատերերը…

6 ժամ ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան Mon, 26 Oct 2026 23:40:38…

7 ժամ ago

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները

Ուժեղացրել են անվտանգային միջոցառումները Mon, 26 Oct 2026 23:30:34 +0400 Իտալիայում իշխանությունները ուժեղացրել են անվտանգության…

7 ժամ ago