Ցուլի առաջ կարմիր շո՞ր ես բեմադրում, Նիկոլ, թե՞ ժողովրդին ես վախեցնում

Ցուլի առաջ կարմիր շո՞ր ես բեմադրում, Նիկոլ, թե՞ ժողովրդին ես վախեցնում

Mon, 25 May 2026 15:45:28 +0400


Երբեմն ամենատարրական բաներն ենք մոռանում։ Ալիևի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հոխորտանքը, սպառնալիքները հիշու՞մ եք, որ Հայաստանը իբր թե զենք էր ուզում ձեռք բերել։ Եթե դա չեք հիշում, գոնե Փաշինյանի հավաստիացումները հիշու՞մ եք, որ նման բան չկա։ Մենք խաղաղության ենք գնում։

Հիմա այդ ո՞նց ստացվեց, ձեզ հարց տվե՞լ եք, որ նախընտրական այս շրջանում Նիկոլ Փաշինյանը զորահանդես է կազմակերպում, որ Հայաստանի ռազմական տեխնիկան ցուցադրի, երբ նախորդ տարիներին մտքովն անգամ չէր անցել «պատից կախված հրացանը» իջեցնել ու կանգնեցնել թշնամուն։

Առանց թվեր հնչեցնելու ասեմ, որ պարտությունից հետո Հայաստանը իր ռազմական հանդերձանքը հանել ու տվել է Ադրբեջանին։ Ի՞նչը փոխվեց, Նիկոլն այնքան հզորացա՞վ, որ այսօր կարմիր շոր է հագնում ցլի առաջ։ Նույն Նիկոլը, որ ասում էր․ «կարմիր շոր չպիտի հագնել, որ ցուլին չգրգռենք»։ Նկատի ուներ Ալիևին։

Այսօր հայ ժողովուրդն այլ Նիկոլ է տեսնում։ Մայիսի 28-ին իր ձեռք բերած ռազմական տեխնիկան է ցուցադրում։ Բայց այստեղ ամենակարևոր հարցը ոչ թե ցուցադրվող տեխնիկան է, այլ այդ ցուցադրության քաղաքական ժամանակագրությունը։ Ինչո՞ւ հենց հիմա։ Ինչո՞ւ հենց ընտրական մթնոլորտում։ Ինչո՞ւ այն պահին, երբ հասարակության մի զգալի հատված արդեն սկսել է իշխանությունից պահանջել ոչ թե խաղաղության խոստումներ, այլ անվտանգության իրական երաշխիքներ։

Տարիներ շարունակ հանրությանը համոզում էին, որ ուժի ցուցադրությունը վտանգավոր է, որ բանակի մասին բարձր խոսելը կարող է «սադրել» Ադրբեջանին, որ պետք է զգույշ լինել, չգրգռել, չկոշտացնել հռետորաբանությունը։ Բայց այսօր նույն իշխանությունը ոչ միայն ռազմական տեխնիկա է ցուցադրում, այլ դա վերածում է քաղաքական բեմադրության՝ փորձելով հանրությանը փոխանցել ուժի, վերահսկողության ու «կայացած պետության» պատկերը։

Ու այստեղ առաջանում է ամենացավոտ հակասությունը․ եթե երեկ ուժի ցուցադրությունը վտանգավոր էր, ապա այսօր ինչպե՞ս դարձավ ընդունելի։ Եթե երեկ «կարմիր շոր» հագնելը սխալ էր, ապա այսօր ինչո՞ւ նույն մարդը հրապարակային կերպով անում է դա։ Ստացվում է՝ կամ երեկվա քաղաքականությունը սխալ էր, կամ այսօրվա պահվածքը պարզապես ընտրական տեխնոլոգիա է։ Մնում է հարցնել իր իսկ աֆորիզմով՝ ցուլի առաջ կարմիր շո՞ր ես բեմադրում, Նիկոլ, թե՞ ուժդ մեզ վրա ես փորձում, մե՞զ ես վախեցնում։
Ուշագրավն այն է, որ Ալիևը լռում է, որը ամենաղմկոտ բացահայտումն է, թե ինչու է ընտրության շեմին լռում։ Որովհետև երբեմն քաղաքականության մեջ ամենաբարձր ձայնը ոչ թե սպառնալիքն է, այլ ճիշտ պահին պահպանված լռությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին

Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին Fri, 09 Oct 2026 18:00:13 +0400 Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը…

14 րոպե ago

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Fri, 09 Oct 2026 17:57:01…

17 րոպե ago

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ

Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդի 80 գնման ընթացակարգ․ նախաձեռնվել են քրվարույթներ Fri, 09 Oct 2026…

29 րոպե ago

Իսրայելի ջղաձիգ արձագանքը՝ Նոբելյան խաղաղության նոր մրցանակակրին

Իսրայելի ջղաձիգ արձագանքը՝ Նոբելյան խաղաղության նոր մրցանակակրին Fri, 09 Oct 2026 17:30:44 +0400 Իսրայելի արտաքին…

43 րոպե ago

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես

Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես Fri, 09 Oct 2026 17:15:41 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

58 րոպե ago

Պատմական հիշողությունը պահպանելու մասին հայտարարություն են ընդունել

Պատմական հիշողությունը պահպանելու մասին հայտարարություն են ընդունել Fri, 09 Oct 2026 17:08:48 +0400 ԱՊՀ երկրների…

1 ժամ ago