Հենց հա՛յ ժողովուրդն է խոսելու․ Մոսկվայում մեկնաբանել են Փաշինյանի խոսքերը

Հենց հա՛յ ժողովուրդն է խոսելու․ Մոսկվայում մեկնաբանել են Փաշինյանի խոսքերը

Mon, 25 May 2026 15:53:36 +0400


Մոսկվա կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ասել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ, բայց միաժամանակ զարգացնում է հարաբերություններ իր արտաքին քաղաքականության այլ ոլորտներում, մասնավորապես՝ Եվրոպայի հետ»։

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերում են ռուսական ԶԼՄ-ները։

«Ինչպես այն ժամանակ պարզաբանեց Փաշինյանը, որոշ պահի անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել, և դա կարվի հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ հենց հայ ժողովուրդն է խոսելու», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նաև ասել է, որ Հայաստանը, այսպես թե այնպես, ներկայացված կլինի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, որը տեղի կունենա այս շաբաթ Ղազախստանում։ Նրա խոսքով՝ Մոսկվան կապի մեջ է իր հայ գործընկերների հետ. «Եթե չեմ սխալվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի (գագաթնաժողովին) նախընտրական քարոզարշավի նկատառումներից ելնելով։ Միևնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը, այսպես թե այնպես, կմասնակցի այս շատ կարևոր հանդիպմանը՝ շարունակելով իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին»։

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Մոսկվան հաշվի է առնում պաշտոնական Երևանի հայտարարությունները, թե Հայաստանում չեն հանդուրժի հակառուսական հայտարարությունները, բայց, ըստ նրա, տնտեսական ինտեգրման ուղու ընտրությունը բաց է համարում։

«Վերջերս մենք լսեցինք թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ արտաքին գործերի նախարարի [Արարարատ Միրզոյանի] հայտարարություններ այն մասին, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ, – ասել է Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարելիք այցը, – Միևնույն ժամանակ, տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը մնում է բաց»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր Thu, 27 Aug 2026 04:00:38 +0400 ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտադիր…

3 ժամ ago

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400 Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել…

4 ժամ ago

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք…

5 ժամ ago

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ Thu, 27 Aug 2026 02:00:48 +0400 Ճապոնիայում…

5 ժամ ago

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են Thu, 27 Aug 2026 01:00:37 +0400 Ճապոնիայի Աոմորի…

6 ժամ ago

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

7 ժամ ago