Թմրանյութեր պահելու կասկածանքով Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական է ձերբակալվել

Թմրանյութեր պահելու կասկածանքով Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական է ձերբակալվել

Mon, 25 May 2026 16:00:52 +0400


Չեխիայի ոստիկանությունը թմրանյութերի պահելու կասկածանքով ձերբակալել է միտրոպոլիտ Իլարիոնին (Ալֆեև), նա այժմ հարցաքննվում է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է նրա օգնականներից մեկը։

Միտրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) 2009-2022 թվականներին ղեկավարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժինը (գործնականում «եկեղեցական ԱԳՆ»–ն): 2022-2024 թվականներին եղել է Ռուս ուղղափառ եկեղեցու բուդապեշտա–հունգարական թեմի առաջնորդը։ 2024 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդի որոշմամբ ազատվել է պաշտոնից և ուղարկվել «հանգստի» (եկեղեցական թոշակի)։ Նա պատարագներ է անցկացնում Կարլովի Վարիի Սուրբ Պետրոսի և Պողոսի չեխական վանքում։
«Ժամը 10:30-ին սկսվել է սրբազանի (մետրոպոլիտ Իլարիոն. խմբ.) հարցաքննությունը՝ դատախազի, դատավորի, Ռուսաստանի հյուպատոսի և փաստաբանի մասնակցությամբ: Երեկ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի պահման համար: Դրա հիման վրա նրան ձերբակալել են, մեկուսարան տեղափոխել, վերցրել բոլոր անձնական իրերը», – ասել է հոգևորականի օգնականը։

Նրա խոսքով՝ մետրոպոլիտ Իլարիոնին գիշերը այցելել է փաստաբանը, Ռուսաստանի հյուպատոսը ևս կարողացել է ծանոթանալ պահման պայմաններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն

Իսակովի պողոտան նորից կքանդե՞ն Mon, 26 Oct 2026 13:09:41 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ…

9 րոպե ago

ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին

ՆԳ նախարարը՝ Շաքիի դեպքի մասին Mon, 26 Oct 2026 13:05:56 +0400 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի…

13 րոպե ago

Մոլորված «հովվին» հետ տվեցին

Մոլորված «հովվին» հետ տվեցին Mon, 26 Oct 2026 13:02:26 +0400 Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար…

16 րոպե ago

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով Mon, 26 Oct 2026 13:00:55…

18 րոպե ago

Կյանքներս կերան. թող սև ցուցակ գնան

Կյանքներս կերան. թող սև ցուցակ գնան Mon, 26 Oct 2026 13:00:02 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան…

19 րոպե ago

Երկվորյակ ինչ ագենտի մասին է խոսքը

Երկվորյակ ինչ ագենտի մասին է խոսքը Mon, 26 Oct 2026 12:56:59 +0400 Երևանի քաղաքապետարանը նախատեսում…

22 րոպե ago