Արտակարգ իրավիճակ` Նոր Նորքի անձնագրայինում. Հինգ տասնյակից ավելի մարդ չի կարողացել ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնել

Արտակարգ իրավիճակ` Նոր Նորքի անձնագրայինում. Հինգ տասնյակից ավելի մարդ չի կարողացել ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնել

Mon, 25 May 2026 20:15:14 +0400


Ըստ սահմանված կարգի՝ քաղաքացիները կարող են իրենց գտնվելու վայրին համապատասխան ընտրատեղամաս ընտրելու համար դիմումներ ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն։ Սակայն այսօր Նոր Նորքի անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Հոսանքազրկման պատճառով վարչությունը ժամը 14։00-ից հետո փաստացի չի աշխատել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել սպասարկվել։
Տեղում հավաքված քաղաքացիները ժամեր շարունակ սպասել են, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց դիմումները և փոխել ընտրատեղամասը, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել, և գործընթացը մնացել է կաթվածահար։

Առնվազն 50 քաղաքացի չի կարողացել դիմում ներկայացնել։ Այս մասին մեզ հայտնեցին վարչության աշխատակիցները՝ նշելով, որ հոսանքազրկման հետևանքով սպասարկումն ամբողջությամբ դադարեցվել է։

Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է արդեն վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 14։00-ին։ Արդյունքում՝ քաղաքացիների մի մասը կարող է զրկվել ընտրատեղամասի փոփոխության իրավունքից՝ իրենցից անկախ պատճառներով։ Միայն այսօր չսպասարկված շուրջ 50 քաղաքացիները և վաղը ավելացող նորերը ընդամենը 5 ժամ ժամանակ ունեն դիմում ներկայացնելու համար` մայիսի 26-ին, ժամը 09։00-ից մինչև 14։00-ն։ Նշենք, որ եթե քաղաքացին ցանկանում է Նոր Նորքի տարածքում գտնվող ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել, ապա պարտադիր է, որ դիմումը ներկայացնի Նոր Նորքի անձնագրային և վիզաների վարչություն։

ՀԷՑ-ից տեղեկացանք, որ հոսանքազրկման պատճառը վթարն է, սակայն դժվարացան պատասխանել հարցին, թե երբ կվերականգնվի հոսանքի մատակարարումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կորցրել է տրիլիոնատիրոջ կոչումը

Կորցրել է տրիլիոնատիրոջ կոչումը Wed, 14 Oct 2026 20:00:29 +0400 Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով…

18 րոպե ago

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Wed, 14 Oct 2026…

22 րոպե ago

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին Wed, 14 Oct 2026 19:53:21 +0400…

25 րոպե ago

Ինչպես են ընկալել իշխանականները Փաշինյանի առավոտվա լայվը

Ինչպես են ընկալել իշխանականները Փաշինյանի առավոտվա լայվը Wed, 14 Oct 2026 19:45:54 +0400 Նիկոլ Փաշինյանն…

32 րոպե ago

Խուզարկություն՝ թուրքական ընդդիմադիր հեռուստաընկերությունում

Խուզարկություն՝ թուրքական ընդդիմադիր հեռուստաընկերությունում Wed, 14 Oct 2026 19:30:00 +0400 Ստամբուլի Գլխավոր դատախազությունը հայտարարել է,…

48 րոպե ago

Հայրենի պետության հանդեպ Հայ Եկեղեցու դիրքորոշումը բոլոր ժամանակներում նույնն է․ Գարեգին Բ

Հայրենի պետության հանդեպ Հայ Եկեղեցու դիրքորոշումը բոլոր ժամանակներում նույնն է․ Գարեգին Բ Wed, 14 Oct…

1 ժամ ago