Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Արտակարգ իրավիճակ` Նոր Նորքի անձնագրայինում. Հինգ տասնյակից ավելի մարդ չի կարողացել ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնել

Արտակարգ իրավիճակ` Նոր Նորքի անձնագրայինում. Հինգ տասնյակից ավելի մարդ չի կարողացել ընտրատեղամասը փոխելու դիմում ներկայացնել

Mon, 25 May 2026 20:15:14 +0400


Ըստ սահմանված կարգի՝ քաղաքացիները կարող են իրենց գտնվելու վայրին համապատասխան ընտրատեղամաս ընտրելու համար դիմումներ ներկայացնել մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն։ Սակայն այսօր Նոր Նորքի անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Հոսանքազրկման պատճառով վարչությունը ժամը 14։00-ից հետո փաստացի չի աշխատել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողացել սպասարկվել։
Տեղում հավաքված քաղաքացիները ժամեր շարունակ սպասել են, որպեսզի կարողանան ներկայացնել իրենց դիմումները և փոխել ընտրատեղամասը, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել, և գործընթացը մնացել է կաթվածահար։

Առնվազն 50 քաղաքացի չի կարողացել դիմում ներկայացնել։ Այս մասին մեզ հայտնեցին վարչության աշխատակիցները՝ նշելով, որ հոսանքազրկման հետևանքով սպասարկումն ամբողջությամբ դադարեցվել է։

Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանում է արդեն վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 14։00-ին։ Արդյունքում՝ քաղաքացիների մի մասը կարող է զրկվել ընտրատեղամասի փոփոխության իրավունքից՝ իրենցից անկախ պատճառներով։ Միայն այսօր չսպասարկված շուրջ 50 քաղաքացիները և վաղը ավելացող նորերը ընդամենը 5 ժամ ժամանակ ունեն դիմում ներկայացնելու համար` մայիսի 26-ին, ժամը 09։00-ից մինչև 14։00-ն։ Նշենք, որ եթե քաղաքացին ցանկանում է Նոր Նորքի տարածքում գտնվող ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարել, ապա պարտադիր է, որ դիմումը ներկայացնի Նոր Նորքի անձնագրային և վիզաների վարչություն։

ՀԷՑ-ից տեղեկացանք, որ հոսանքազրկման պատճառը վթարն է, սակայն դժվարացան պատասխանել հարցին, թե երբ կվերականգնվի հոսանքի մատակարարումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրավիճակը շատ տարօրինակ է․ Օվերչուկը կրկին անդրադարձել է Հայաստանին

Իրավիճակը շատ տարօրինակ է․ Օվերչուկը կրկին անդրադարձել է Հայաստանին Fri, 22 May 2026 16:50:55 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով