ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվել

ՊԵԿ աշխատակիցներ են ձերբակալվել

Mon, 25 May 2026 20:22:59 +0400


Մայիսի 8-ին՝ ժամը 9․30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։

45-ամյա տղամարդը նշել է, որ չունի այդքան գումար, կարող է վճարել 100 հազար դրամ և պայմանավորվածություն է ձեռք բերվել գումարը փոխանցել հաջորդ օրը։

Նույն օրը՝ ժամը 13․25-ին, հաղորդում ներկայացրած քաղաքացուց տեղեկություն է ստացվել, որ հարկային տեսուչ ներկայացած անձինք այցելել են հյուրանոց և սպասում են գումարին։

Մարաշի համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ, անմիջապես մեկնել են նշված հասցե և կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել Երևանի բնակիչներ 32-ամյա և 34-ամյա տղամարդկանց։ Պարզվել է, որ երիտասարդները Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ են։

32-ամյա և 34-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մահացել է աշխարհահռչակ կինովավերագրող Պատրիսիո Գուսմանը

Մահացել է աշխարհահռչակ կինովավերագրող Պատրիսիո Գուսմանը Sat, 19 Sep 2026 12:30:09 +0400 86 տարեկանում, Փարիզում…

10 րոպե ago

Դուք կիսու՞մ եք Փաշինյանի կարծիքը, որ Ալիևն արժանի է երախտագիտության

Դուք կիսու՞մ եք Փաշինյանի կարծիքը, որ Ալիևն արժանի է երախտագիտության Sat, 19 Sep 2026 12:30:03…

10 րոպե ago

«Հրապարակ». Տավուշում անտառ չի մնացել, իջեւանցի Նիկոլ Փաշինյանը դրա մասին չգիտի՞

«Հրապարակ». Տավուշում անտառ չի մնացել, իջեւանցի Նիկոլ Փաշինյանը դրա մասին չգիտի՞ Sat, 19 Sep 2026…

25 րոպե ago

Արցախցիների ինքնության պահպանումն ու պայքարի շարունակականությունն այլընտրանք չունեն

Արցախցիների ինքնության պահպանումն ու պայքարի շարունակականությունն այլընտրանք չունեն Sat, 19 Sep 2026 12:04:52 +0400 Արցախի…

35 րոպե ago

ԱՄՆ-ն նվաճեց

ԱՄՆ-ն նվաճեց Sat, 19 Sep 2026 12:00:13 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ…

40 րոպե ago

«Հրապարակ». Ովքեր են ստացել Հեսսեյան մրցանակը եւ ինչու

«Հրապարակ». Ովքեր են ստացել Հեսսեյան մրցանակը եւ ինչու Sat, 19 Sep 2026 11:45:00 +0400 ՀՀ…

55 րոպե ago