ԼԳԲՏ անձանց փորձում են ներքաշել նախընտրական խաղերի մեջ

ԼԳԲՏ անձանց փորձում են ներքաշել նախընտրական խաղերի մեջ

Mon, 25 May 2026 20:45:53 +0400


Օրերս դպրոցների տնօրենները տարօրինակ նամակներ են ստացել «Փինք Արմենիա» ՀԿ-ից, որով վերջինս տեղեկացնում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության կանխարգելման վերաբերյալ նոր օրինագծի մշակման մասին:

Այդ անհասկանալի օրենքը, որով դպրոցականների շրջանում պետք է հանդուրժողականություն սերմանվի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մարդկանց վերաբերյալ, իբր՝ մշակում է ԿԳՍՄ-ն, «Փինկ Արմենիան» էլ համարում է այն «դպրոցներում անվտանգ եւ ներառական միջավայր ստեղծելու հնարավորություն» եւ իր առաջարկներն է անում օրենքը մշակողմերին:

Նամակները ստացած դպրոցների տնօրենները զարմացել են` ինչի՞ համար է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ծաղրի դեմ պայքարի օրենքը, եթե Հայաստանում նրանց իրավունքները պաշտպանված են, եթե Հայաստանը 2002 թվականից վավերացրել է Մարդո ւիրավունքների եւ հիմնարար ազատությունների Կոնվենցիան, իսկ 2018 թվականին միացել է Ստամբուլյան կոնվենցիային, թեեւ դեռ չի վավերացրել այն:

ԼԳԲՏ համայնքի իրավունքները պաշտպանող «Փինք Արմենիայից» հերքեցին, որ իրենք նամակներ են ուղարկել դպրոցների տնօրեններին: Ըստ այս կազմակերպության ծրագրերի համակարգող Էդգար Զատիկյանի, նամակները ուղարկված են ոչ թե իրենց էլեկտրոնային հասցեից, այլ pinkarmenia.com հասցեից, որն իրենց հետ կապ չունի: «Մեր մեյլը pinkarmenia.org է, իսկ դա ֆեյք հասցե է, ֆեյք ինֆորմացիա, որով ԼԳԲՏ անձանց փորձում են ներքաշել նախընտրական պրոցեսների մեջ: Մենք ԿԳՄՍՆ-ի հետ չենք աշխատում, դպրոցների հետ չենք աշխատում, չունենք կրթական նման ծրագիր: Դրանք արհեստական բանականությամբ գեներացված նամակներ են: Մեր կազմակերպությունը ոչ մի նամակ չի ուղարկել ու ոչ մի առաջարկ չունի», – ասաց Էդգար Զատիկյանը:

Զատիկյանը շեշտեց, որ իրենց կազմակերպության անունից նախընտրական շրջանում ստեղծվել են նաեւ այլ կեղծ հասցեներ: «Այդ հասցեներից տարբեր նամակներ են ուղարկում, փորձում են ԼԳԲՏ անձանց թիրախավորել նախընտրական իրավիճակում»: Նա նաեւ հայտնեց, որ որևէ կուսակցության, կամ քաղաքական գործչի, կամ թեկնածուի իրենք չեն պաշտպանում: «Համացանցում տարածվող ֆոտոներն ու վիդեոները, թե մենք պաշտպանում ենք էսինչ թեկնածուին, արհեստական բանականությամբ են գեներացված: Մեր հասարակական կազմակերպության կանոնակարգում գրված է, որ մենք իրավունք չունենք որևէ կուսակցության աջակցել, կամ քաղաքական դիրքորոշում հայտնել: Դա մեր կանոնադրությունն է, մեր էթիկական դիրքորոշումն է», – ասում է «Փինք Արմենիայի» ծրագրերի համակարգողը:

ԿԳՄՍՆ-ից եւս հերքում են, որ նման օրինագիծ է մշակվում: «Հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ», – ասված է հերքման տեքստում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի մասնակցությամբ բանակցությունները կլինեն երկփուլանի

Իրանի մասնակցությամբ բանակցությունները կլինեն երկփուլանի Sun, 21 Jun 2026 17:00:07 +0400 Իրանի եւ Միացյալ Նահանգների…

12 րոպե ago

The Guardian-ը հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին հոդվածը

The Guardian-ը հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին հոդվածը Sun, 21 Jun 2026 16:58:04…

14 րոպե ago

Սա ուղիղ խրախուսում է ՀՀ քաղաքացու և էթնիկ հայի հանդեպ անպատժելիորեն ամենադաժան հանցանքի իրագործումը

Սա ուղիղ խրախուսում է ՀՀ քաղաքացու և էթնիկ հայի հանդեպ անպատժելիորեն ամենադաժան հանցանքի իրագործումը Sun,…

26 րոպե ago

Սա ուղիղ խրախուսում է ՀՀ քաղաքացու և էթնիկ հայի հանդեպ անպատժելիորեն ամենադաժան հանցանքի իրագործումը

Սա ուղիղ խրախուսում է ՀՀ քաղաքացու և էթնիկ հայի հանդեպ անպատժելիորեն ամենադաժան հանցանքի իրագործումը Sun,…

26 րոպե ago

Մեկնարկել են Իրանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները

Մեկնարկել են Իրանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները Sun, 21 Jun 2026 16:30:55 +0400 Շվեյցարիայիում մեկնարկել են…

41 րոպե ago

Զգուշացեք հունիսի 21-22-ին

Զգուշացեք հունիսի 21-22-ին Sun, 21 Jun 2026 16:15:55 +0400 Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում…

56 րոպե ago