18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են»

18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են»

Mon, 25 May 2026 22:02:02 +0400


18-ամյա աշակերտ Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Մայիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն»,- Panorama.am-ին հայտնել են քննչական կոմիտեից։

Մայիսի 13-ին հայտնի է դարձել որ կյանքից հեռացել է 18-ամյա տաղանդավոր աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը։ Ալեքսանդրի հայրը՝ Արթուր Ղազարյանը որդու մահվան համար մաղադրում է հայաստանյան կրթական, բժշկական և հանրային համակարգին։

Նոր գրառմամբ նա հայտնում է, որ որդուն սպանել են. «Անձամբ իմ ձեռք բերված փաստերը և տարրական տրամաբանությունը ինձ հուշում են, որ տղայիս Ալեքսանդր Արթուրի Ղազարյանին ուղղակի սպանել են մայիսի 13-ի գիշերը։

Խնդրում եմ Ներքին գործերի նախարարին իր անմիջական վերահսկողության տակ վերցնի այս գործի քննությունը։

Անցել է 12 օր, ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել գործը քննող քննիչին, տրամադրել եմ անհրաժեշտ բոլոր սկբնանյութերը, սակայն մենք տեղյակ չենք ինչ գործողություններ են կատարվել կամ կատարվում, ինչ փորձաքնություններ են եղել, ինչ արդյունքներ են արձանագրվել։

Հատկապես, որ շրջակայքի բազմաթիվ կամերաների ձայնագրությունները գնալով օբյեկտիվորեն անհետանում են։

Առգրավված է երեխայի հեռախոսը, որը սակայն չի անջատվել ինտերնետից, որը կոպտագույն սխալ է։

Ես սա հենց այնպես չեմ թողնելու, լուրջ եմ ասում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը․ Դավիթ Ղազինյան

Այնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը․ Դավիթ Ղազինյան Tue, 15…

4 րոպե ago

«Հրապարակ»․ Տիգրան Մեծի թագավորության քարտեզում Թուրքիա, Ադրբեջան եւ Ռուսաստան են նկարել

«Հրապարակ»․ Տիգրան Մեծի թագավորության քարտեզում Թուրքիա, Ադրբեջան եւ Ռուսաստան են նկարել Tue, 15 Sep 2026…

10 րոպե ago

Նոր թեժ կետ՝ քարտեզի վրա․ հութիները էլի հարվածել են Սաուդյան Արաբիային

Նոր թեժ կետ՝ քարտեզի վրա․ հութիները էլի հարվածել են Սաուդյան Արաբիային Tue, 15 Sep 2026…

25 րոպե ago

«Հրապարակ». Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է

«Հրապարակ». Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է Tue, 15 Sep 2026 11:45:07 +0400 Հայաստանում…

40 րոպե ago

«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին Tue, 15 Sep 2026 11:42:44 +0400…

42 րոպե ago

Ղազարյանն առաջարկում է Փաշինյանի ոսկուց արձանը դնել բոլոր քաղաքներում

Ղազարյանն առաջարկում է Փաշինյանի ոսկուց արձանը դնել բոլոր քաղաքներում Tue, 15 Sep 2026 11:32:03 +0400…

53 րոպե ago