Ինքնակազմակերպում

Ինքնակազմակերպում

Tue, 26 May 2026 09:00:55 +0400


Մի դրական բան եմ նկատել վերջերս` հանրային տարբեր գործիչներ իրենց վրա են վերցնում պետական կառույցների ֆունկցիաները եւ ավելի մեծ գործ են անում, քան այդ կառույցները: Թերեւս հենց դա է կոչվում քաղհասարակություն, որը միայն դիտորդ չէ, պահանջատեր չէ, այլեւ ակտիվ մասնակից է, հանրային վերահսկող, պետական կառույցներին աշխատեցնող ու փոխարինող:

Արթուր Չախոյանի մասին շատերը գիտեն` նա մենմենակ մի ողջ ինստիտուտի աշխատանք է կատարում, հետեւում է Երեւանի քաղաքապետարանի կառույցների աշխատանքին, հանրային գումարների ծախսմանը, մայրաքաղաքում կատարվող աշխատանքների որակին` ասֆալտ, նորոգում, մանկապարտեզների կառուցում եւ այլն:

Երեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը մենմենակ հսկում է կանաչապատման, ավելի ճիշտ` կանաչ տարածքը ոչնչացնելու գործողությունները: Մանրակրկիտ ներկայացնում է կտրված ու տնկվող ծառերի բնութագրերը, ահազանգում է ամեն մետր հատված կանաչ տարածքի մասին:

Իհարկե, հաճախ այդ ահազանգերն ընդամենը կատարված բարբարոսության արձանագրումն են, բայց վստահ եմ, որ նաեւ ինչ-որ բան կանխվում է, եւ գոնե բարբարոսների անուններն ու կատարածն են ֆիքսվում:

Այս բանակի մեջ են նաեւ մեր լրագրողները, որոնք անշահախնդիր կերպով պայքարում են մեր հայրենիքի ամեն մետրի, ամեն քաղաքացու համար:

Վերջերս լրագրող Սյուզի Բադոյանը, օրինակ, մենմենակ եւ իր համառության շնորհիվ բացահայտեց մանկապղծության դեպք, որն իրավապահները փորձում էին կոծկել: Ոչ միայն բացահայտեց, այլեւ ստիպեց, որ մեղավորների դեմ քայլեր ձեռնարկվեն, նրանք պատժվեն:

Ինչքան պետական կառույցները մատնվում են անգործության, եւ պետությունն իր ֆունկցիաները հրաժարվում է պատշաճ կատարել, այնքան հաճախ են ի հայտ գալու մարդիկ, որոնք ստանձնելու են այդ ֆունկցիաները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

88 տարեկանում թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը

88 տարեկանում թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը Mon, 24 Aug 2026 00:30:55 +0400 Աշխարհահռչակ…

9 ժամ ago

Մեգան Մարքլը կարող է նկարահանվել հայտնի սերիալում

Մեգան Մարքլը կարող է նկարահանվել հայտնի սերիալում Sun, 23 Aug 2026 23:45:04 +0400 Բրիտանական Սասեքսի…

9 ժամ ago

Իրանի դեմ տնտեսական ճնշումները ցանկալի արդյունք չեն տա․ Մոհամեդ Ռըզա Արեֆ

Իրանի դեմ տնտեսական ճնշումները ցանկալի արդյունք չեն տա․ Մոհամեդ Ռըզա Արեֆ Sun, 23 Aug 2026…

10 ժամ ago

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են»

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Sun, 23 Aug…

10 ժամ ago

Զրոյից կառուցում ենք Բաքվից դեպի ՀՀ տանող ճանապարհահատվածը․ Ալիև

Զրոյից կառուցում ենք Բաքվից դեպի ՀՀ տանող ճանապարհահատվածը․ Ալիև Sun, 23 Aug 2026 23:13:18 +0400…

10 ժամ ago

Հոգևորականներ են վիրավորվել, այդ թվում՝ սրբազան Միտրոֆանը

Հոգևորականներ են վիրավորվել, այդ թվում՝ սրբազան Միտրոֆանը Sun, 23 Aug 2026 23:05:53 +0400 Չորս մարդ…

10 ժամ ago