Ժողովուրդ ջան, կտերը մի կերեք, կուտ ուտելը հավերին է բնորոշ

Ժողովուրդ ջան, կտերը մի կերեք, կուտ ուտելը հավերին է բնորոշ

Tue, 26 May 2026 12:05:05 +0400


Ուրեմն որպեսզի մարդը հասկանա, թե ինչքան հիմար իշխանության հետ գործ ունենք, մի աննշան, անկարեւոր փաստի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել․ երեկվանից բերել են զինտեխնիկան կանգնեցրել Երեւանի տարբեր փողոցներում ու ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե՝ մինչեւ շքերթն արգելում ենք նկարահանել, նկարահանողները կպատժվեն։

Մի փոքր՝ 10 հոգանոց հավաք են անում որեւէ փակ սենյակում, էլի մեկը վիդեո է հանում, այ մեծն զորավար Սուրեն Պապիկյան, ո՞նց ես պատկերացնում, որ հնարավոր է արգելել, որ միլիոնանոց քաղաքում մարդիկ չնկարեն քաղաքի փողոցներում 2 օր կանգած տեխնիկան։ Նախ, ի՞նչ իմաստ ունի այդ արգելքը՝ եթե մի ժամից ինքներդ եք նկարելու, երկրորդ՝ ամեն մեքենայի կողքը չեք կարող պահակ նշանակել, անգամ եթե նշանակեք էլ, նրանք չեն կարող կանխել բոլոր նկարահանումները (հեչ որ չէ՝ շենքերի պատշգամբներից կնկարեն)։ Ստացվում է՝ ոնց անիմաստ գոյություն ունեք՝ որպես բուտաֆորիա, որը մեր երկրի պաշտպանունակության հետ կապ չունի, այնպիսին էլ ձեր արձակած բուտաֆորիկ հրահանգներն են, որ միշտ թղթի վրա են մնում։

Ինչ վերաբերում է ռազմական շքերթ կոչվող այս թատրոնին։ Նախ, շարքային քաղաքացին շատ բան չի հասկանում, թե ինչ զենքեր եք հանել ցուցադրության, դրա համար հատուկ գիտելիքներ են պետք։ Երկրորդ՝ եթե զենք եք առել եւ այն կարող է մեր երկրի պաշտպանությունն ապահովել՝ ոչ թե հարձակվել, այլ թույլ չտալ, որ թշնամու զորքը մեր երկրի տարածքում առաջ շարժվի, հարձակվի, ինչո՞ւ եք մարդկանց սարսափեցնում պատերազմի անորոշ վտանգներով։ Թե՞ որ չընտրվեք այդ զենքն անհետանալու է, ձեր հետ տանելու եք ձեր տները, տալու եք թշնամուն՝ նոր հանձնեք իշխանությունը հաջորդ եկողին։

Պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում ասպարեզ է հանելու փիառի ու մանիպուլյացիաների իր ողջ զինանոցը․ թոշակը 10 հազար դրամով բարձրացնել, 65-ից բարձր տարիքի մարդկանց անվճար վիրահատություններ, մակրոնների ու ռուբիոների այցելություններ․․․բայց լուրեր կային, որ հայ-թուրքական սահմանն է բացվելու՝ Մարգարայից մեքենաներով երթեւեկելու են ցուցադրաբար, գերիների խումբ է վերադառնալու Հայաստան․․․Պարզվեց՝ Էրդողանն ու Ալիեւն այդքան շռայլ չեն ու այդքան շատ չեն ուզում Նիկոլի վերընտրվելը՝ միայն ռազմական շքերթի թույլտվություն կարողացավ ստանալ, այն էլ վախվորած ու սահմանափակումներով՝ ոչ թե շքերթ, այլ հաշվետվություն, լուսանկարելն արգելելով եւ այլն․․․

Ժողովուրդ ջան, կտերը մի կերեք, կուտ ուտելը հավերին է բնորոշ, ոչ թե հազարամյակների կենսագրություն ունեցող խելացի հայ ազգին․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբիոն Հայաստանում է

Ռուբիոն Հայաստանում է Tue, 26 May 2026 16:17:53 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է…

10 րոպե ago

Վարչապետը էլ առաջվա վարչապետը չի. Ծառուկյանը` Փաշինյանի մասին

Վարչապետը էլ առաջվա վարչապետը չի. Ծառուկյանը` Փաշինյանի մասին Tue, 26 May 2026 16:13:33 +0400 Latest…

14 րոպե ago

Ծառուկյանը հայտարարեց փողոց դուրս գալու մասին

Ծառուկյանը հայտարարեց փողոց դուրս գալու մասին Tue, 26 May 2026 16:09:44 +0400 Latest news from…

18 րոպե ago

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու Tue, 26 May 2026 16:08:48 +0400 Ամիօ…

19 րոպե ago

Դուք չե՞ք տեսնում, որ ՔՊ-ի հետ կոմպրոմիս չի լինի. Ծառուկյան

Դուք չե՞ք տեսնում, որ ՔՊ-ի հետ կոմպրոմիս չի լինի. Ծառուկյան Tue, 26 May 2026 16:03:39…

24 րոպե ago

Լավ չի․ ի՞նչ է ասել Պուտինը

Լավ չի․ ի՞նչ է ասել Պուտինը Tue, 26 May 2026 16:00:22 +0400 Աշխարհում իրավիճակը զգալիորեն…

28 րոպե ago