Հաջիեւը՝ Ադրբեջանի հաջորդ նախագա՞հ․ Ալիեւի նենգ խաղը

Հաջիեւը՝ Ադրբեջանի հաջորդ նախագա՞հ․ Ալիեւի նենգ խաղը

Thu, 24 Sep 2026 13:15:29 +0400


Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում, այդ թվում՝ հայկական, շատ է շրջանառվում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջեւի անունը։ Նա պարբերաբար հարցազրույցներ է տալիս իր երկրի ԶԼՄ-ներին, արտերկրի մասմեդիային, որում արտաքուստ չափավոր կարծիք է հայտնում Հայաստանի, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ դրանց խաղաղ ընթացքի, կարգավորման վերաբերյալ։ Բանն այնտեղ է հասել, որ նույնիսկ Դոնալդ Թրամփը ժամեր առաջ շրջանառել է նրա՝ արեւմտյան լրատվամիջոցներից մեկին օրերս տված մի հարցազրույց, որտեղ բարձր է գնահատել ԱՄՆ առաջնորդի խաղաղասիրական ջանքերը՝ Երեւանի ու Բաքվի միջեւ ներկա շփումների համատեքստում։

Բայց հարցը ոչ թե Հաջիեւի անձի կարեւորությունն է տվյալ դեպքում, այլ Թրամփի՝ միայն իրեն հատուկ ինքնասիրահարվածությունը, թե բա՝ մի պատերազմ էլ կանգնեցրի։ Հաջիեւ վերտառությամբ ալիեւյան բռնապետական համակարգի խամաճիկի կապիկությանը շատերն են ծանոթ։ Սա այն աստիճան է լկտիացել, որ ադրբեջանական մամուլում Ալիեւից հետո երեւի երկրորդ ամենատարածված ու դիտումներ ունեցող անձն է։ Մենք դրա մասին գրել ենք արդեն․ սեպտեմբերի 11-12-ին Հաջիեւն Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից եւ 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այս այցը եւ Հաջիեւի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության եւ քննադատության ալիք են բարձրացրել։

Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել, երբ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես՝ Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։ Մյուս պատճառն էլ «դատարկ էջերով գրքի» միջադեպն է եղել, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիեւը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում)։ Ալիեւի օգնականը ծաղրել է եւ այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։ Այս խեղկատակությունը հայկական կողմը, այդ թվում՝ Մայր Աթոռը, իհարկե, դատապարտեց։ Բայց տեսեք․ Ալիեւը, զարմանալիորեն, այս երիտասարդին, որի 46-ամյակը բոլորելու է հոկտեմբերին, ակտիվորեն շրջանառում է հակահայկական տարբեր խոսույթներում։ Կա՛մ սա իսկապես Ալիեւի յուրայիններից ամենամերձն է՝ նույնիսկ ԱԳ նախարար Բայրամովի եւ Հայաստան այցելած փոխվարչապետ Մուստաֆաեւի համեմատությամբ, կա՛մ սրան պատրաստում են մեծ կարիերայի համար, բացառված չէ՝ նաեւ որպես Ալիեւի իրավահաջորդի։ Նման կասկածները տեղին են, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում նույնպես Ալիեւի ընտանիքը, որը միշտ եղել է միջազգային առաջատար իրավապաշտպանների, կառույցների եւ հետաքննող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ նրանց կոռուպցիոն գործունեության փաստերի պատճառով, չգիտես ինչու, ուշադրությունը շեղող նոր խաղ է սկսել։ Հրապարակ են նետել նոր մարդու, որը կա՛մ քավության նոխազ է, կա՛մ գործիք կամ՝ երկուսը միաժամանակ։ Իրականում, բռնապետական երկրում չի կարող օգնականն այդքան ակտիվանալ։ Իսկ Ալիեւի որդին՝ կրտսեր Հեյդարը, ամենայն հավանականությամբ, հաջորդ նախագահն է լինելու։ Պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանում, որտեղ այր ու կին նախագահ եւ փոխնախագահ են, սուլթանական բարքերով, թույլ տան Հիքմեթին դառնալ Ադրբեջանի հաջորդ ղեկավարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

26 րոպե ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

40 րոպե ago

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը

Մերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը Thu, 05…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov…

56 րոպե ago

Միակ «գործիքը»

Միակ «գործիքը» Thu, 05 Nov 2026 09:00:56 +0400 Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ…

1 ժամ ago

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան

Պայքարի ոգին չի մարել. Չալաբյան Thu, 05 Nov 2026 08:54:16 +0400 Երեկ Հայաստանյան առաջատար քաղաքական…

1 ժամ ago