Միրզոյանն անթաքույց ցուցադրեց կառավարության անգործությունը գերիների վերադարձի հարցում

Միրզոյանն անթաքույց ցուցադրեց կառավարության անգործությունը գերիների վերադարձի հարցում

Tue, 26 May 2026 22:15:06 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․ «Տարբեր մարդիկ՝ լրագրողներ, գերիների հարազատներ, ուղղակի սովորական մտահոգ քաղաքացիներ, ինձ հաճախ են հարցնում, թե իշխանությունները ինչ են անում հայ գերիներին Բաքվի բանտերից վերադարձնելու համար։ Իրենք հարցն այդպես են ձևակերպում, որովհետև մտածում են, որ իշխանությունները ինչ-որ բան անում են, ուղղակի որովհետև չեն կարող չանել՝ մտածում են նրանք։

Հաճախ փորձում եմ նրբանկատորեն բացատրել այդ ակնհայտ անգործության հանգամանքը, որ չխեղեմ նրանց ակնկալիքներն ու պատկերացումներն իրենց հայրենի երկրից, պետությունից, չխորացնեմ նրանց հիասթափությունը։

Երեկ ԱԳ նախարար Միրզոյանն անթաքույց ցուցադրեց այս կառավարության վերաբերմունքն ու անգործությունը գերիների վերադարձի հարցի կապակցությամբ, լրագրողի հարցին ի պատասխան ասելով, թե՝ ծնգլ արեցիք ․․.

Ու էս «ծնգլահան» եղած դեմքով մարդն այդ հարցերով զբաղվելու անմիջական պատասխանատու պաշտոնյան է, ով միլիոններով պարգևավճարներ է ստացել իր աշխատանքը «լավ» կատարելու համար՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։

Այո՛, լավ էլ կատարել է. Բաքվի բանտերում հայ գերիների առկայությունը վկա ․․․»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

9 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

9 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

9 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

9 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

9 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

9 ժամ ago