«Հրապարակ»․ Հարուստներին ունեզրկելը, վիրավորելն իր էլեկտորատին մոտիվացնում է

«Հրապարակ»․ Հարուստներին ունեզրկելը, վիրավորելն իր էլեկտորատին մոտիվացնում է

Wed, 27 May 2026 09:45:52 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է։

– Ասում են, որ նախընտրական քարոզարշավի շրջանում ոմանց վարկանիշը, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի, աճում է, ոմանց վարկանիշը` նվազում։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ տրանսֆորմացիա է տեղի ունենում քարոզարշավի ընթացքում։

– Եթե խոսում ենք ընդդիմության վարկանիշի փոփոխության մասին, ապա այս պահին չկան հավաստի աղբյուրներ, որոնց վրա հենվելով անենք պնդումներ, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, Կարապետյանինը՝ նվազել եւ այլն։ Ըստ իս՝ այս պահին խնդրահարույց է իշխանությունների վարկանիշի հարցը։ Կա բավականին ակնառու վկայություն, եւ այն իշխանությունների բավականին էմոցիոնալ քարոզարշավն է։ Ես, իհարկե, սա չեմ ասում այն տրամաբանությամբ, որ Նիկոլ Փաշինյանը տեսնում եւ գիտակցում է այդ ամենը եւ արդյունքում հունից դուրս է գալիս։ Ոչ, նա պարզապես խաղադրույք է կատարում՝ գերէմոցիոնալ ոճի մեջ մտնելով։ Դա նշանակում է, որ Փաշինյանը դիմում է ամենավերջին հույսին։ Ընդդիմության պարագայում, եթե որոշակի վարկանիշային փոփոխություն տեղի ունենա, կարծում եմ՝ այն լինելու է դրական իմաստով։ Թե ինչ կոնֆիգուրացիայով կլինի ընդհանուր պատկերը, կարծում եմ՝ այնքան էլ էական չէ, էականն այն է, որ ցանկացած հավանական կոնֆիգուրացիայով հնարավոր լինի երկրում կատարել իրավիճակի փոփոխություն։

– Նիկոլ Փաշինյանն արդեն խոսում է 2031 թվականին ինչ-որ ծրագիր իրականացնելու մասին, օրինակ` Գագիկ Ծառուկյանի առանձնատունը ծերերի կենտրոն դարձնելու: Ի՞նչ է ուզում ասել՝ ապագային հղում անելով։

– Սա նախընտրական տեխնոլոգիա է։ Ցանկացած իշխանություն չի անում այնպիսի հրապարակային հայտարարություններ, որոնք խոստովանում են խնդիրների առկայությունը։ Ի դեպ, ոչ միայն իշխանություններն են որդեգրում նման քաղաքականություն, այլեւ՝ բոլոր հայտ ներկայացրած ուժերը։ Նրանք՝ բոլորն ուզում են ինքնավստահ երեւալ։

– Քոչարյանն ասում է, որ եթե Փաշինյանին հաջողվի իշխանություն վերցնել, ապա ընդդիմությունը հեղափոխություն կանի։ Այսինքն՝ չի բացառում, որ կարող է Փաշինյանին ընտրություններով հեռացնելը ձախողվել։

– Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն տրամաբանության մեջ էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընդդիմությունից խլի հաղթանակը, ապա այդ պարագայում է իրականացվելու հեղափոխություն։ Այստեղ պատկերը փոխվում է։ Եթե իշխանությունը կեղծի ընտրությունների արդյունքները եւ իր պարտությունը հաղթանակ ներկայացնի, ապա ընդդիմությունը պետք է իր քվեներին տեր կանգնելու մասին հայտարարի։ Հակառակը կլիներ տարօրինակ։ Այս պարագայում Քոչարյանի հայտարարությունը շատ բնական է։

– Փաշինյանը փրփուրներից է կախվում, նոր տեխնոլոգիաների է դիմում՝ նոր քվեներ կորզելու համար։ Օրինակ՝ ասում է, որ հարուստներին է ունեզրկելու, հույս ունենալով, որ այնքան շատ են չար մարդիկ, որ հանուն հարուստի դժբախտանալու, պատրաստ են իրեն ընտրել։ Դրսից եկող ազդակներ կան՝ աջակցության տեսքով, այցեր եւ այլն։ Ստացվում է, որ Փաշինյանը ծանր վիճակում է, բայց միեւնույն ժամանակ մարդկանց է հայհոյում, քաշքշում, վիրավորում, հիասթափության ալիքը մեծացնում․․․․

– Նիկոլ Փաշինյանը ոչ թե լրացուցիչ նոր ձայներ հավաքելու ուղղությամբ է աշխատում, այլ իր էլեկտորատը բյուրեղացնելու։ Փաշինյանի էլեկտորատը կազմված է ակտիվ եւ պասիվ մասերից։ Պասիվ զանգվածը պոտենցիալ Փաշինյան ընտրող է, սակայն տատանվում է` գնա՞լ քվեարկության, թե՞ ոչ, վստահ լինելով, որ հաստատապես Փաշինյանը հաղթելու է։ Այժմ Նիկոլ Փաշինյանը փորձում է պասիվ շրջանակին եւս ակտիվացնել, քանի որ հաստատապես հաղթելու համոզմունքն իրատեսական չէ։ Փաշինյանի համար նոր ձայներ հավաքելն անհնար է, իսկ իր էլեկտորատի համար հարուստներին ունեզրկելը, նրանց վիրավորելը որոշակի մոտիվացիա է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԲ-ի ստեղծած երաժշտությունը պաշտոնական չարթերում չեն տեղադրի

ԱԲ-ի ստեղծած երաժշտությունը պաշտոնական չարթերում չեն տեղադրի Wed, 26 Aug 2026 22:00:47 +0400 Ավստրալիայում՝ տեղի…

20 րոպե ago

Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ

Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Wed, 26 Aug 2026 21:56:58 +0400 Օգոստոսի…

24 րոպե ago

Չեմ կարող այլևս լսել այդ բարբաջանքները և ոչինչ չանել

Չեմ կարող այլևս լսել այդ բարբաջանքները և ոչինչ չանել Wed, 26 Aug 2026 21:45:26 +0400…

35 րոպե ago

Որտեղի՞ց է գոյացել Քոչարյանների ունեցվածքը․ Լևոն Քոչարյանը պարզաբանում է

Որտեղի՞ց է գոյացել Քոչարյանների ունեցվածքը․ Լևոն Քոչարյանը պարզաբանում է Wed, 26 Aug 2026 21:41:00 +0400…

40 րոպե ago

Լևոն Քոչարյանը տեղեկություն հայտնեց երկրորդ նախագահի առողջական վիճակից

Լևոն Քոչարյանը տեղեկություն հայտնեց երկրորդ նախագահի առողջական վիճակից Wed, 26 Aug 2026 21:34:07 +0400 Հակակոռուպցիոն…

47 րոպե ago

Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց

Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց Wed, 26 Aug 2026 21:32:44 +0400 Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ…

48 րոպե ago