«Հրապարակ». Եթե հնդկական ՀՕՊ-ը հուսալի է, ինչո՞ւ է Հնդկաստանը ՌԴ-ից գնում

«Հրապարակ». Եթե հնդկական ՀՕՊ-ը հուսալի է, ինչո՞ւ է Հնդկաստանը ՌԴ-ից գնում

Wed, 27 May 2026 12:15:10 +0400


Մայիսի 28-ին ընդառաջ Երեւանում ռազմական շքերթ է կազմակերպվում: Մեծ քանակությամբ զենք, զինտեխնիկա են հանվել փողոցներ: Արդեն քանի օր է՝ ՊՆ-ն շքերթի փորձերն է անում, եւ նպատակն ակնհայտորեն մեկն է՝ տպավորություն թողնել մարդկանց վրա, թե այս տարիներին զենք-զինամթերք է գնվել, եւ անհիմն են բանակը կազմալուծելու, չզինվելու մասին իշխանություններին ուղղված մեղադրանքները:

Բայց մասնագետներն ասում են, որ հիմնականում ցուցադրվում է Հնդկաստանից գնված զենք-­զինտեխնիկան, որը լավագույններից չէ, եւ մարտի դաշտում չի ստուգվել դրա կենսունակությունը։ Հնդկաստանից զենք եւ զինտեխնիկա գնելու մասին իշխանությունները տեւական ժամանակ է՝ խոսում են, հպարտանում են, սակայն թե խոսքն ինչ զենքի մասին է, որակյա՞լ է արդյոք այն, թե՝ ոչ, ո՞ր երկրներում են պատերազմական իրավիճակներում հնդկական զենք ու զինտեխնիկա կիրառում, հայտնի չէ։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, մեզ հետ զրույցում խոսելով Հնդկաստանից բերված զենքի եւ դրա արդյունավետության մասին, ասում է․ «Սպառազինությունների ձեռքբերման գործընթացը երբեք ու երբեք չի կարելի կազմակերպել հակադրության տրամաբանության մեջ։ Հակառակը՝ այն պետք է կազմակերպվի փոխլրացման, լրացման տրամաբանությամբ։ Եթե այն կազմակերպում ես լրացնելու տրամաբանությամբ, ապա նորմալ է, որ, հիմնական մատակարարումներին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, տարբեր երկրներից էլ զենք ձեռք բերես այն սեգմենտում, եթե այդ պահին հիմնական կողմից հնարավոր չի եղել ձեռք բերել։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական կապերի խզումը եւս ներկայացնում են իբրեւ ձեռքբերում, այն է՝ ռազմատեխնիկական ասպարեզում դիվերսիֆիկացիա, իսկ իրականում՝ այս ասպեկտում նույնպես կապերը խզում են ՌԴ-ի հետ։ Իբրեւ թեւ ՌԴ-ին փոխարինող երկու երկիր են գտել՝ Հնդկաստան եւ Ֆրանսիա։

Հնդկական սպառազինությունը, ըստ որոշ մասնագիտական աղբյուրների, նույնիսկ Հնդկաստանի զինված ուժերի համար դեռեւս անծանոթ է։ Անգամ հնդկական բանակը Հայաստանին վաճառած որոշ զինատեսակներ չի փորձարկել իր բանակում։ Հնդկաստանը երբեք չի եղել նման մասշտաբների զենք գնող, ինչպիսին որ Հայաստանն է։ Մենք առաջինն ենք, բայց տեսեք, թե որտեղ է զավեշտը։ Իրան-ԱՄՆ լարվածության ֆոնին Հնդկաստանը հայտարարեց, որ ՌԴ-ից գնում է ՀՕՊ-եր, երբ նույն Հնդկաստանն արտադրում է հակաօդային պաշտպանության համալիրներ։ Եթե Հնդկաստանի ստեղծած սպառազինությունը լիարժեք հուսալի է, եթե որակապես ռուսականին հավասար է, ապա Հնդկաստանի բանակն ինչո՞ւ պետք է ՌԴ-ից գներ ՀՕՊ-եր, իրենց արտադրածը թողած։ Դա նշանակում է, որ իրենք իրենց ստեղծածի վերաբերյալ ունեն վերապահումներ։ Մենք կարող էինք հակաօդային պաշտպանիչներ ձեռք բերել Ռուսաստանից շատ ավելի մատչելի, անգամ՝ անվճար, եթե հայկական կողմից վարվեր ճիշտ քաղաքականություն։ Հնդկաստանից զենք գնելը բերում է մեծ ռիսկեր մեզ համար։ Այո, մենք ոչինչ չգիտենք դրանց հուսալիության հետ կապված։ Ռեալ մարտական իրավիճակում Հնդկաստանն ունեցավ խնդիրներ Պակիստանի հետ, սակայն Պակիստանը շահեց։ Սա եւս շատ կարեւոր հանգամանք է։ Ամեն դեպքում, ես չեմ պնդում, որ հնդկական զենքն անորակ է, ոչ, պարզապես այն ռուսականի նման հուսալի չէ։ Այն, ինչ Հնդկաստանից Հայաստանը գնել է, գնել է շատ թանկ, կարելի էր գնել նույն բանն ավելի մատչելի եւ, որ ամենակարեւորն է՝ որակապես ավելի բարձր։ Բայց այս ամենը խնդրի մի կողմն է։ Հայաստանի համար խնդիրը ոչ այնքան զենք գնելն է, որքան՝ գնված զենքը տեղ հասցնելը։ Եթե մենք հայ-ռուսական համագործակցության շրջանակներում ստանում ենք սպառազինություն, գիտենք, որ այն մեզ է հասնելու Իրանի տարածքով եւ հասցվելու է գուցե մի փոքր ուշ, բայց դրանք անպայման հասել են մեզ։ Իրան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակի են, այլ տարբերակ չի կարող լինել։ Հնդկաստանից եկող զենքը խափանումներ է առաջացնելու։ Հնդկական զենք մատակարարողները կախվածության մեջ են Իրանից։ Իսկ ո՞վ է երեկ Հայաստան ժամանել ԱՄՆ-ից…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

1 միլիոն դոլար էլ տան` չեմ երգի իշխանությունների համար. Ջուս

1 միլիոն դոլար էլ տան` չեմ երգի իշխանությունների համար. Ջուս Wed, 27 May 2026 16:45:21…

8 րոպե ago

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները

Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները Wed, 27 May 2026 16:32:11…

22 րոպե ago

Դատավորը Վարդան Ղուկասյանի աջակիցներին հեռացրեց դահլիճից

Դատավորը Վարդան Ղուկասյանի աջակիցներին հեռացրեց դահլիճից Wed, 27 May 2026 16:25:55 +0400 Latest news from…

28 րոպե ago

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում Wed, 27 May 2026…

38 րոպե ago

ԱՄՆ-ն Իրանի համար նոր ցուցակ է կազմել․ վտանգավոր է

ԱՄՆ-ն Իրանի համար նոր ցուցակ է կազմել․ վտանգավոր է Wed, 27 May 2026 16:00:18 +0400…

54 րոպե ago

Քաղաքը սարքվել է ձեր օրոք. Վարդան Ղուկասյանի եւ վկայի խոսակցությունը

Քաղաքը սարքվել է ձեր օրոք. Վարդան Ղուկասյանի եւ վկայի խոսակցությունը Wed, 27 May 2026 15:57:40…

56 րոպե ago