Քոչարյանը զգուշացնում է Իրանի հետ կապված

Քոչարյանը զգուշացնում է Իրանի հետ կապված

Wed, 27 May 2026 12:50:36 +0400


ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննադատել է TRIPP նախագծի վերաբերյալ ձևավորված մոդելը՝ այն բնութագրելով որպես ԱՄՆ-ի նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանի տարածքում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկմանը։

Քոչարյանի խոսքով՝ ներկայացված ձևաչափով ծրագիրը Հայաստանին էական օգուտ չի տալիս, քանի որ, ըստ նրա, նախ անհրաժեշտ է հստակ երաշխիք, որ երկաթուղային կապը կհասնի մինչև Երասխ, մինչդեռ փաստաթղթում նման կոնկրետ պահանջ չկա, և սահմանափակվում է ընդհանուր ձևակերպումներով։

Նա նաև կասկած է հայտնել ԱՄՆ-ի ներգրավվածության իրական շահերի վերաբերյալ՝ նշելով, որ ծրագրի միջոցով հնարավոր է միայն ազդեցության ուժեղացում Իրանի սահմանների մոտ։

Քաղաքական գործիչը զգուշացրել է, որ նախագծի իրականացման դեպքում կարող է լարվածություն առաջանալ Հայաստանի և Իրանի հարաբերություններում։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է ընդլայնել ծրագրի շրջանակը, ապահովել ավելի լայն միջազգային մասնակցություն և հաշվի առնել Իրանի վստահության գործոնը։

Քոչարյանը նաև հայտարարել է, որ Իրանը կարող է արձագանքել տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ սահմանային սահմանափակումների կամ այլ քայլերի միջոցով, ինչը կարող է լրացուցիչ ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Իրանի հետ սահմանը ունի ռազմավարական նշանակություն ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային կապերի տեսանկյունից՝ ապահովելով ելք դեպի ավելի լայն շուկաներ և միջազգային ուղիներ։

Քոչարյանի համոզմամբ՝ մինչև նման նախագծերի ստորագրումը անհրաժեշտ էր նախապես բանակցել Իրանի հետ և հստակեցնել նրա մտահոգությունները՝ խուսափելու հնարավոր լարվածություններից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Tue, 15 Sep 2026 08:20:15 +0400 Շաբաթ…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները Tue, 15 Sep 2026 08:15:01 +0400 Մեկ շաբաթից…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Tue, 15 Sep 2026 08:10:16 +0400 Պետական ապարատում բունտ…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է Tue, 15 Sep 2026 08:05:46 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա Tue, 15 Sep 2026 08:00:46 +0400 Մեր տեղեկություններով՝ Ռոմանոս…

36 րոպե ago

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ Mon, 14 Sep 2026 23:45:32 +0400 Երկու…

9 ժամ ago