«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

Tue, 15 Sep 2026 08:20:15 +0400


Շաբաթ օրը ՔՊ վերնախավը Սեւանում 5-րդ քաղաքական ժողովն էր անում։ Մեզ պատմեցին, որ ոչ այնքան ժողովի բովանդակությունն էր հետաքրքիր, քանի որ հնչել են նույն ելույթներն ու տեսակետները, որքան ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտնվելը։

Հիշեցնենք․ նա իր վերջին հարցազրույցում կոշտ քննադատել էր թիմակիցներին, ինչին ի պատասխան, Փաշինյանը հայտարարեց՝ «այս ամենի հետեւանքով ինչ-որ մեկը պետք է բանտ նստի», եւ ասաց, որ Հայկ Սարգսյանը դեռ 2018-ից հետո էր ձգտում օլիգարխ դառնալ։ Այս հայտարարությունից հաշված ժամեր անց Սարգսյանը միացել է քաղաքական ժողովին։ ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել, չեն իմացել՝ շփվե՞լ Հայկի հետ, թե՞ չշփվել, եւ տեսնելով Փաշինյանի սառը վերաբերմունքը, իրենք էլ են նույնկերպ պահել իրենց։ Ինքը՝ Հայկ Սարգսյանը, փորձել է իրեն այնպես պահել, ասես ոչինչ չի եղել, բայց ինչ-որ պահից մերժվածի կարգավիճակին չի դիմացել՝ կեսից հեռացել է։ ՔՊ-ում շարունակում են պնդել, որ Հայկ Սարգսյանն անպատիժ չի մնալու, Փաշինյանն իր երկարամյա հավատարիմ զինակցին պատժելու միջոցով առաջիկա բուռն զարգացումներից առաջ փորձելու է թիմին հնազանդեցնել։

Ասում են՝ նրա նկատմամբ արդեն քրեական վարույթ է հարուցված, եւ քրքրում են ոչ միայն նրա, այլեւ եղբոր, հոր անցյալը։ Ասում են՝ մի էպիզոդը վերաբերում է այն փուլին, երբ Հայկն ու իր երկվորյակ եղբայրը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օգնականներն էին, քննությամբ պարզել են, որ նրանք ձեւակերպված են եղել, բայց աշխատանքի չեն գնացել, քանի որ նրանց հայրը՝ Զարեհ Սարգսյանը, Հակոբյանի հետ մտերիմ է եղել։ Բայց «օլիգարխի» մեղադրանքներից հետո նման մեղադրանքն առնվազն ծիծաղելի կլինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

4 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

4 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

4 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

4 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

4 ժամ ago