Լիքը անբացատրելի բաներ կան

Լիքը անբացատրելի բաներ կան

Thu, 28 May 2026 09:00:10 +0400


Նույնիսկ եթե ընդունենք, որ պատերազմում պարտությունն ու աշխարհաքաղաքական քաոսը, որը տիրում է վերջին տարիներին ամենուր եւ մասնավորապես` մեր տարածաշրջանում, կործանարար հետեւանքներ են ունեցել, մեծ թվով քայլերի տրամաբանությունն ու անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, դրանով հնարավոր չէ բացատրել:

Ենթադրենք` Նիկոլ Փաշինյանն այնքան է վախեցել 20 թվի պարտությունից, որ չի համարձակվում ադրբեջանական զինուժն ուժային ճանապարհով դուրս մղել Ջերմուկի, Սեւ լճի, Սոթքի հատվածներից: Ենթադրենք՝ կարծում է, որ ցանկացած, նույնիսկ ամենաչնչին դիմադրություն կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ: Ենթադրենք` նաեւ խիստ կարեւորում է խաղաղության համաձայնագիրը եւ կարծում է, որ այդ թղթի կտորը կայուն խաղաղություն է բերելու Հայաստանին, ուստի համաձայնել է Ալիեւի բոլոր անհեթեթ պահանջներին, եւ համաձայնագիրը գրվել է բացառապես Ալիեւի ճաշակով:

Ենթադրենք` ինքն իրեն ու մեզ համոզել է, որ Թրիփը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ` էականորեն տարբերվում է դրանից, եւ ամերիկյան մասնակցությունն այդ պրոյեկտին ապահովագրելու է մեր երկիրն անհարկի ագրեսիաներից, այդ ուղին մեզ մեծ եկամուտներ է բերելու, եւ նաեւ այդ պատճառով է համաձայնել` գիտակցելով անգամ, որ դրա արդյունքում մեր երկրի մի հսկա կտոր` որպես հայկական տարածք, կորցնում ենք: Ենթադրենք նաեւ, որ ինչ-որ ֆոբիաներ ունի ռուսներից եւ ինչ-որ պատրանքներ, որ եթե ռուսներին Հայաստանից դուրս մղենք, Արեւմուտքն է տեղը զբաղեցնելու, կամ մտածում է, որ ոչ մի տարբերություն չկա` Թուրքիան ու Ադրբեջա՞նը կլինեն տարածաշրջանում գերիշխողը, թե՞ Ռուսաստանը: Տարբերություն չկա, թե ում «ստրուկը» կլինես:

Բայց լիքը բաներ կան, որոնք բացատրելն անհնարին է, եթե նույնիսկ համաձայն ենք այս բոլոր աբսուրդ պնդումներին եւ նույն հիվանդ մտքերն ունենք, ինչ Փաշինյանը: Այս ամենի պրիզմայով ամեն դեպքում անհնարին է բացատրել «Արցախ» բառն արտասանելու արգելքը, Արարատի` որպես սիմվոլ ոչնչացումը: Անիմաստ է Մաշտոցը դասագրքերից հանելը, ՊՆ զինանշանը փոխելը: Անիմաստ ու զայրացնող են փոքրացած Հայաստանի քարտեզի պրիմիտիվ կուլտն ու այդ քարտեզ-կրծքանշանն աջուձախ բաժանելը: Առավել եւս՝ բացատրություն չունեն Ցեղասպանության ու հայկական պետության մասին հակագիտական բարբաջանքները, հայերին եկվոր անվանելու, իր իսկ ցեղասպանության հրահրող ու պատճառ ճանաչելու մասին ամոթալի տեքստերը: Վստահ եմ` մեծ թվով խոսքեր ու արարքներ թելադրված չեն, պահանջված չեն դրսից, դրանք բոլորովին այլ, շատ ավելի անընդունելի բացատրություն ունեն: Վախենամ` ուղղակի հայ մարդուն հունից հանելու, կաթվածահար անելու, խելագարեցնելու իմաստ: Եվ սա որեւէ բանական բացատրություն չունի: Եվ առողջ հոգեվիճակով որեւէ մարդու չէր կարող բնորոշ լինել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար

Ամուսնությունից հետո ուր են մեկնել Էլենն ու Էրիկը․ լուսանկար Sun, 01 Nov 2026 21:00:17 +0400…

23 րոպե ago

Հարցեր հայոց բիոզանգվածին

Հարցեր հայոց բիոզանգվածին Sun, 01 Nov 2026 20:45:55 +0400 Ֆեյսբուքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին դժոխք…

37 րոպե ago

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Sun, 01 Nov 2026 20:30:29 +0400 2026 թվականի հոկտեմբերը տարվա աստղագիտական…

53 րոպե ago

Ոնց որ մանկամիտ լինեն

Ոնց որ մանկամիտ լինեն Sun, 01 Nov 2026 20:15:00 +0400 Երեկվանից իշխանական վերնախավը տոնում է…

1 ժամ ago

Հատված ծառեր՝ Ավանում

Հատված ծառեր՝ Ավանում Sun, 01 Nov 2026 20:00:55 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

1 ժամ ago

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար Sun, 01 Nov…

1 ժամ ago