Լիքը անբացատրելի բաներ կան

Լիքը անբացատրելի բաներ կան

Thu, 28 May 2026 09:00:10 +0400


Նույնիսկ եթե ընդունենք, որ պատերազմում պարտությունն ու աշխարհաքաղաքական քաոսը, որը տիրում է վերջին տարիներին ամենուր եւ մասնավորապես` մեր տարածաշրջանում, կործանարար հետեւանքներ են ունեցել, մեծ թվով քայլերի տրամաբանությունն ու անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, դրանով հնարավոր չէ բացատրել:

Ենթադրենք` Նիկոլ Փաշինյանն այնքան է վախեցել 20 թվի պարտությունից, որ չի համարձակվում ադրբեջանական զինուժն ուժային ճանապարհով դուրս մղել Ջերմուկի, Սեւ լճի, Սոթքի հատվածներից: Ենթադրենք՝ կարծում է, որ ցանկացած, նույնիսկ ամենաչնչին դիմադրություն կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ: Ենթադրենք` նաեւ խիստ կարեւորում է խաղաղության համաձայնագիրը եւ կարծում է, որ այդ թղթի կտորը կայուն խաղաղություն է բերելու Հայաստանին, ուստի համաձայնել է Ալիեւի բոլոր անհեթեթ պահանջներին, եւ համաձայնագիրը գրվել է բացառապես Ալիեւի ճաշակով:

Ենթադրենք` ինքն իրեն ու մեզ համոզել է, որ Թրիփը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ` էականորեն տարբերվում է դրանից, եւ ամերիկյան մասնակցությունն այդ պրոյեկտին ապահովագրելու է մեր երկիրն անհարկի ագրեսիաներից, այդ ուղին մեզ մեծ եկամուտներ է բերելու, եւ նաեւ այդ պատճառով է համաձայնել` գիտակցելով անգամ, որ դրա արդյունքում մեր երկրի մի հսկա կտոր` որպես հայկական տարածք, կորցնում ենք: Ենթադրենք նաեւ, որ ինչ-որ ֆոբիաներ ունի ռուսներից եւ ինչ-որ պատրանքներ, որ եթե ռուսներին Հայաստանից դուրս մղենք, Արեւմուտքն է տեղը զբաղեցնելու, կամ մտածում է, որ ոչ մի տարբերություն չկա` Թուրքիան ու Ադրբեջա՞նը կլինեն տարածաշրջանում գերիշխողը, թե՞ Ռուսաստանը: Տարբերություն չկա, թե ում «ստրուկը» կլինես:

Բայց լիքը բաներ կան, որոնք բացատրելն անհնարին է, եթե նույնիսկ համաձայն ենք այս բոլոր աբսուրդ պնդումներին եւ նույն հիվանդ մտքերն ունենք, ինչ Փաշինյանը: Այս ամենի պրիզմայով ամեն դեպքում անհնարին է բացատրել «Արցախ» բառն արտասանելու արգելքը, Արարատի` որպես սիմվոլ ոչնչացումը: Անիմաստ է Մաշտոցը դասագրքերից հանելը, ՊՆ զինանշանը փոխելը: Անիմաստ ու զայրացնող են փոքրացած Հայաստանի քարտեզի պրիմիտիվ կուլտն ու այդ քարտեզ-կրծքանշանն աջուձախ բաժանելը: Առավել եւս՝ բացատրություն չունեն Ցեղասպանության ու հայկական պետության մասին հակագիտական բարբաջանքները, հայերին եկվոր անվանելու, իր իսկ ցեղասպանության հրահրող ու պատճառ ճանաչելու մասին ամոթալի տեքստերը: Վստահ եմ` մեծ թվով խոսքեր ու արարքներ թելադրված չեն, պահանջված չեն դրսից, դրանք բոլորովին այլ, շատ ավելի անընդունելի բացատրություն ունեն: Վախենամ` ուղղակի հայ մարդուն հունից հանելու, կաթվածահար անելու, խելագարեցնելու իմաստ: Եվ սա որեւէ բանական բացատրություն չունի: Եվ առողջ հոգեվիճակով որեւէ մարդու չէր կարող բնորոշ լինել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ծառուկյանը ՝ մականվան մասին

Ծառուկյանը ՝ մականվան մասին Thu, 28 May 2026 12:17:31 +0400 Ապարանում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների…

11 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանը 2 տարի առաջ խոստացել է ճանապարհ կառուցել, որի աշխատանքները դեռ չեն էլ սկսվել

«Հրապարակ». Փաշինյանը 2 տարի առաջ խոստացել է ճանապարհ կառուցել, որի աշխատանքները դեռ չեն էլ սկսվել…

14 րոպե ago

Ամեն մի ձայնը այնքան կարևոր է, որ Փաշինյանը ստիպված տնետուն քարոզարշավ է անում

Ամեն մի ձայնը այնքան կարևոր է, որ Փաշինյանը ստիպված տնետուն քարոզարշավ է անում Thu, 28…

28 րոպե ago

Հայկական բանակը ծառայելու է Ուժեղ Հայաստանին, ոչ թե 300.000 ադրբեջանցիներին

Հայկական բանակը ծառայելու է Ուժեղ Հայաստանին, ոչ թե 300.000 ադրբեջանցիներին Thu, 28 May 2026 11:44:40…

44 րոպե ago

Հրապարակում լվիճներ են վխտում. ծառերը հիվանդ եւ անխնամ են

Հրապարակում լվիճներ են վխտում. ծառերը հիվանդ եւ անխնամ են Thu, 28 May 2026 11:43:47 +0400…

45 րոպե ago

Կաթողիկոսի այցը Սարդարապատի հուշահամալիր

Կաթողիկոսի այցը Սարդարապատի հուշահամալիր Thu, 28 May 2026 11:32:43 +0400 Latest news from Secure News…

56 րոպե ago