Ընտրություններում աջակցում եմ իմ ընկեր Փաշինյանին․ Թրամփ

Ընտրություններում աջակցում եմ իմ ընկեր Փաշինյանին․ Թրամփ

Thu, 28 May 2026 09:52:06 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է իր լիակատար և անվերապահ աջակցությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Սպիտակ տան ղեկավարը այս մասին գրել է իր Truth Social էջում։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ մեծ ընկերը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ: Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը՝ Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման վերաբերյալ», – նշել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախորդ օրը այցելել է Հայաստան և առաջ է մղել մի քանի «կարևոր գործարքներ երկու երկրների համար»: Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը շուտով կսկսեն հետևել «Թրամփի ուղուն», որը «կվերափոխի տարածաշրջանը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ տարածաշրջանային ռեսուրսներին»։

«Այս պատճառներով ես լիովին և անվերապահորեն աջակցում եմ Նիկոլի վերընտրությանը 2026 թվականի հունիսի 7-ին: Նրա օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք աննախադեպ բարձունքների։ Մենք (Հայաստանը) կրկին մեծ կդարձնենք», – գրել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուբինյանը հրահանգեց անջատել խոսափողը․ Մարիաննա Ղահրամանյանը գտավ հարց տալու ելքը

Ռուբինյանը հրահանգեց անջատել խոսափողը․ Մարիաննա Ղահրամանյանը գտավ հարց տալու ելքը Thu, 19 Nov 2026 17:31:37…

9 րոպե ago

Չեն ենթարկվի ԵՄ ճնշումներին

Չեն ենթարկվի ԵՄ ճնշումներին Thu, 19 Nov 2026 17:30:38 +0400 Լոնդոնը չի նահանջի Եվրամիության ճնշումների…

10 րոպե ago

Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի

Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի Thu, 19 Nov 2026 17:22:46…

18 րոպե ago

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն Thu, 19 Nov 2026 17:18:24 +0400 Նոյեմբերի…

22 րոպե ago

Ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում

Ինքնաթիռը ետ է վերադարձել և վայրէջք կատարել Երևանում Thu, 19 Nov 2026 17:15:42 +0400 Երևան-Կապան…

25 րոպե ago

12 499 դոլար՝ 6 գիշերվա համար, կառավարության «բարեգործ» անդամի ծախսերը՝ Նյու Յորքում

12 499 դոլար՝ 6 գիշերվա համար, կառավարության «բարեգործ» անդամի ծախսերը՝ Նյու Յորքում Thu, 19 Nov…

30 րոպե ago