Չեն ենթարկվի ԵՄ ճնշումներին
Thu, 19 Nov 2026 17:30:38 +0400
Լոնդոնը չի նահանջի Եվրամիության ճնշումների առաջ եւ չի բարձրացնի չինական ապրանքների մաքսատուրքերը ավտոմատ կերպով մինչեւ այն դրույքաչափերը, որպիսիք ԵՄ-ն է սահմանել։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Եվրամիությունը ներկայումս փորձում է անել ամեն բնարավորը՝ Լոնդոնի առեւտրային քաղաքականությունը եվրոպական կանոններին մոտեցնելու համար։
Բրյուսելում մտավախություն ունեն, որ Մեծ Բրիտանիայի միջոցով չինական ապրանքները կարող են շրջանցել ԵՄ-ում գոյություն ունեցող մաքսային սահմանափակումները։ Հատուկ մտահոգության առարկա են չինական էլեկտրամեքենաները։ Բրիտանական իշխանություններն էլ իրենց հերթին վախենում են Չինաստանի դեմ խստացնել առեւտրային կոննները, որովհետեւ վախենում են, որ Պեկինը կարող է հակադարձ տնտեսական ճնշումներ սկսել։ Առաջիկայում անցկացվելու է Մեծ Բրիտանիա-ԵՄ հանդիպում եւ հնարավոր է, որ այդ հանդիպման ժամանակ կարգավորվեն կուտակված հարցերը։