Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք և հզորացնենք մեր պետությունը

Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք և հզորացնենք մեր պետությունը

Thu, 28 May 2026 11:01:39 +0400


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
_________
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ Կաթողիկոսը։ Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը: Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։

Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը։

Թող Բարձրյալ Տերը առատապես օրհնի և հաստատուն պահի մեր երկիրն ու Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս այսօր և միշտ. ամեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ

Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ Wed, 08 Jul 2026 12:50:37…

4 րոպե ago

«Ամեն ինչ նախապես որոշված է եղել». սկանդալային հայտարարություն

«Ամեն ինչ նախապես որոշված է եղել». սկանդալային հայտարարություն Wed, 08 Jul 2026 12:45:35 +0400 Եգիպտոսի…

9 րոպե ago

Էլի հեծանիվ են քշելու

Էլի հեծանիվ են քշելու Wed, 08 Jul 2026 12:37:27 +0400 Այս տարվա սեպտեմբերին նախատեսված «Tour…

17 րոպե ago

Խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ

Խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ Wed, 08 Jul 2026 12:33:23 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Շաքե…

21 րոպե ago

«Մեզ հետ խաղեր չտաք»․ ՆԱՏՕ-ն պատերա՞զմ է հայտարարում Մոսկվային

«Մեզ հետ խաղեր չտաք»․ ՆԱՏՕ-ն պատերա՞զմ է հայտարարում Մոսկվային Wed, 08 Jul 2026 12:30:13 +0400…

24 րոպե ago

ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին Wed, 08 Jul 2026 12:29:34 +0400 Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ…

25 րոպե ago