«Ամեն ինչ նախապես որոշված է եղել». սկանդալային հայտարարություն

«Ամեն ինչ նախապես որոշված է եղել». սկանդալային հայտարարություն

Wed, 08 Jul 2026 12:45:35 +0400


Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոստաֆա Զիկոն կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին և մրցավարական անձնակազմին՝ Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ հանդիպումից հետո։

Եգիպտացիները խաղի ընթացքում երկու գնդակի առավելություն էին ստացել և մինչև 79-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն վերջնամասում բաց թողեցին երեք գոլ և ավարտեցին ելույթները մրցաշարում։

Հանդիպումից հետո Զիկոն հայտարարել է, որ մրցավարությունը, իր համոզմամբ, միակողմանի է եղել դեռևս առաջին րոպեներից։ Նրա դժգոհության հիմնական պատճառը դարձել է 58-րդ րոպեի դրվագը, երբ VAR-ի միջամտությունից հետո չեղարկվել է Եգիպտոսի հավաքականի խփած գոլը։

Ֆուտբոլիստի գնահատմամբ՝ իրենց թիմը արժանի խաղ է ցուցադրել, սակայն նույնիսկ երկու գոլի առավելությունը բավարար չի եղել Արգենտինային հաղթելու համար։ Նա նաև պնդել է, թե մրցաշարում որոշումները եղել են կանխակալ՝ հայտարարելով, որ իր կարծիքով մրցաշարի ընթացքը նախապես որոշված էր։

Զիկոն հավելել է, որ մրցավարի գործողությունները խլել են ամբողջ ազգի հույսերը և հայտարարել, որ վերջինս պետք է պատասխան տա իր կայացրած որոշումների համար։

Հիշեցնենք, որ հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Շվեյցարիայի ընտրանու դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Զիկոն

Recent Posts

«Սիրով՝ Ռուսաստանից»․ Փաթելի հանելուկային գրառումը

«Սիրով՝ Ռուսաստանից»․ Փաթելի հանելուկային գրառումը Thu, 15 Oct 2026 12:00:35 +0400 Այն բանից հետո, երբ…

11 րոպե ago

Պիտի դիմակը պատռել այս իշխանության

Պիտի դիմակը պատռել այս իշխանության Thu, 15 Oct 2026 11:59:39 +0400 Արցախցիների իրավունքների և արդարության…

12 րոպե ago

Երբ է բացվելու հայ-թուրքական սահմանը

Երբ է բացվելու հայ-թուրքական սահմանը Thu, 15 Oct 2026 11:55:59 +0400 Նախարարը հայտնել է, որ…

15 րոպե ago

Համաժողովրդական քվեարկությունից, այդ դեպքում, հնարավոր չի լինի խուսափել

Համաժողովրդական քվեարկությունից, այդ դեպքում, հնարավոր չի լինի խուսափել Thu, 15 Oct 2026 11:50:51 +0400 Հայաստանի…

21 րոպե ago

«Հրապարակ». Կուշտ ենք դատարկ զեղումներից

«Հրապարակ». Կուշտ ենք դատարկ զեղումներից Thu, 15 Oct 2026 11:45:09 +0400 «Պատմություն ասելով հիմնականում հասկանում…

26 րոպե ago

Պետք է մինչև 2031-ը ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Պետք է մինչև 2031-ը ստորագրել խաղաղության համաձայնագիրը Thu, 15 Oct 2026 11:38:40 +0400 Հայաստանի և…

33 րոպե ago