«Հրապարակ». Փաշինյանը 2 տարի առաջ խոստացել է ճանապարհ կառուցել, որի աշխատանքները դեռ չեն էլ սկսվել

«Հրապարակ». Փաշինյանը 2 տարի առաջ խոստացել է ճանապարհ կառուցել, որի աշխատանքները դեռ չեն էլ սկսվել

Thu, 28 May 2026 12:15:15 +0400


Հայրենիքը սկսվում եւ ավարտվում է սահմանին։ Սահմանագոտու բնակավայրերը սահմանն են պահում, սահմանապահին թիկունք դառնում։ Պետությունը պետք է պահի, հոգատարությամբ շրջապատի սահմանամերձ գյուղերը։ Գյուղը պետք է հանրակրթական դպրոց ունենա, երեխաներ ծնվեն, մանկական ծիծաղով եւ խինդով լցնեն բնակավայրը, որ գյուղն ապրի։ Հայտնի է, որ առաջիկայում Հայաստանում 229 կամ 231 հանրակրթական դպրոց է փակվելու, կամ միավորվելու են այլ դպրոցների հետ։ Այդ դպրոցներից 55-ը սահմանամերձ գյուղերում են։ Որպես այդ որոշման հիմք՝ նշվում է ԿԳՄՍ նախարարության 2023 թ․ սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանը։

Այդ փակվող կամ միավորվող դպրոցներից 4-ը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում են՝ սահմանամերձ Բարեկամավանի եւ Ջուջեւանի միջնակարգ դպրոցները, Դեղձավանի ու Լճկաձորի հիմնական դպրոցները։ Բարեկամավանն ամենահեռավոր գյուղերից է, անտառապատ լեռների մեջ։ Գեղատեսիլ բնության մեջ հառնում է Հայաստանի պատմության եզակի հուշարձաններից մեկը՝ նախաքրիստոնեական դամբարան Բարձյալ խաչը։ Բարեկամավանի դիմաց ադրբեջանական մեծ գյուղեր են։ Գյուղից խորհրդային ժամանակ եւ հատկապես Հայաստանի անկախացումից հետո մեծ արտագաղթ է եղել։ Մարդիկ հեռացել են սահմանին հնչող կրակոցների, բայց ավելի շատ՝ աշխատանք, եկամուտ չունենալու պատճառով։ Բարեկամավանի բերրի հողերը, արոտավայրերի մեծ մասը գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ կամ դրանց նշանառության գոտում։ 1970-ական թվականների կեսին Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարեւան Կոթիի, Ոսկեվանի, շրջկենտրոն Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցները։ Արմատներով բարեկամավանցի երեխաները հիմա Նոյեմբերյան, Իջեւան, Երեւան քաղաքների դպրոցներում են սովորում։ Բարեկամավանցիների մեծ համայնք կա Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում։ Տարիներ առաջ, երբ մայիսի 9-ը նշելու համար Ստավրոպոլի օբյեկտներից մեկում բարեկամավանցիները հավաքվել են, ներկաներից մեկը նկատել է, որ այդտեղ ավելի շատ բարեկամավանցի կա, քան ՝ Բարեկամավան գյուղում։

Բարեկամավանի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը կյանքը նվիրել է հայրենի գյուղին ու դպրոցին։ Դպրոցն ու գյուղը խնդիրներ ունեն։ Բարեկամավանի դպրոցը, գյուղի տների նման, խմելու ջուր է ստանում շաբաթը մեկ անգամ, արտեզյան հորից մղվող այդ ջուրը որակյալ չէ։ Ազատյանն ասաց, որ վաղուց գիտի Բարեկամավանի դպրոցի փակվելու մասին, եւ հավելեց․ «Ինձ ամենաշատ մտահոգողը դպրոցիս աշակերտների փոքր թիվն է եւ այն, որ հաջորդ տարիներին աշակերտների մեծ համալրում չի սպասվում»: 2026-2027 ուսումնական տարում Բարեկամավանի դպրոցը կունենա 2 առաջին դասարանցի, եւ միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը կդառնա 13։ Ա․ Ազատյանը հայտնեց, որ այս տարի իրենց դպրոցը շրջանավարտներ չի ունեցել, Արցախից բռնագաղթած, Բարեկամավանի դպրոցում սովորող 2 շրջանավարտներից մեկը տեղափոխվել է Բերդավանի միջնակարգ դպրոց, մյուսն էլ ընտանիքի հետ ավելի վաղ տեղափոխվել էր Հրազդան։ Ասաց, որ 2 տարի առաջ Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բարեկամավան-Դովեղ ճանապարհ է կառուցվելու, բարեկամավանցի աշակերտներն այդ ճանապարհով հաճախելու են Դովեղի նորակառույց դպրոց։ Սակայն Դովեղի դպրոցի նոր շենքի շինարարությունը տարիներով ձգձգվում է, իսկ անտառներով ձգվող Բարեկամավան-Դովեղ 9 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումն էլ հայտնի չէ, թե երբ կսկսվի։ Եթե սկսվի էլ, շինարարությունը մի քանի տարի կտեւի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձեր մասին ասում են` գիժ ա, շիզոֆրենիկ ա. Լրագրողը` Փաշինյանին

Ձեր մասին ասում են` գիժ ա, շիզոֆրենիկ ա. Լրագրողը` Փաշինյանին Thu, 28 May 2026 13:27:52…

13 րոպե ago

Պետություն կառուցել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ ամեն ինչ կորած է․ Նաիրի Սարգսյան

Պետություն կառուցել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ ամեն ինչ կորած է․ Նաիրի Սարգսյան Thu,…

18 րոպե ago

ԵԱՏՄ-ից չենք պատրաստվում դուրս գալ

ԵԱՏՄ-ից չենք պատրաստվում դուրս գալ Thu, 28 May 2026 13:16:11 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների…

24 րոպե ago

Ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով

Ժողովուրդը չպետք է պատժվի Նիկոլ Փաշինյանի պատճառով Thu, 28 May 2026 13:15:17 +0400 Ապարանում լրագրողների…

25 րոպե ago

Փաշինյանը՝ գազի հարցի մասին

Փաշինյանը՝ գազի հարցի մասին Thu, 28 May 2026 13:12:45 +0400 Լրագրողները քիչ առաջ Նիկոլ Փաշինյանին…

28 րոպե ago

Այնպես են նստել, կարծես ներկայացում դիտելու համար եկած լինեն

Այնպես են նստել, կարծես ներկայացում դիտելու համար եկած լինեն Thu, 28 May 2026 13:08:15 +0400…

32 րոպե ago