ՌԴ-ն մայիսի 30-ից կսահմանափակի ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը

ՌԴ-ն մայիսի 30-ից կսահմանափակի ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը

Thu, 28 May 2026 15:50:06 +0400


Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից կսահմանափակի մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն` վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը։

«Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ծագում ունեցող և այնտեղից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԱՏՄ–ն մայիսի 27–ին հերքել էր լուրը, թե ՌԴ–ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

7 օր անց ինչ-որ շտաբի պետի են ձերբակալել

7 օր անց ինչ-որ շտաբի պետի են ձերբակալել Wed, 26 Aug 2026 13:20:44 +0400 ՊՆ-ից…

4 րոպե ago

Ալեն Սիմոնյանի կոշտ պատասխանը՝ Մեդվեդևին․ կրքերը թեժանում են

Ալեն Սիմոնյանի կոշտ պատասխանը՝ Մեդվեդևին․ կրքերը թեժանում են Wed, 26 Aug 2026 13:16:20 +0400 ՀՀ…

8 րոպե ago

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը

Նրանք անգամ երազել չէին կարող, որ մի օր հայերն իրենց ձեռքով կսկսեն ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը…

9 րոպե ago

Խափանման ինչ միջոց է կիրառվել

Խափանման ինչ միջոց է կիրառվել Wed, 26 Aug 2026 13:07:01 +0400 Ինչպես հայտնի է, ՀՀ…

18 րոպե ago

Գրպանիցս 15 հազար դրամ գտան, դա էլ տարան

Գրպանիցս 15 հազար դրամ գտան, դա էլ տարան Wed, 26 Aug 2026 13:02:15 +0400 ԱԺ…

23 րոպե ago

Ծինփինի խորհրդավոր նամակը՝ Զելենսկուն․ ինչու՞ չինարենով

Ծինփինի խորհրդավոր նամակը՝ Զելենսկուն․ ինչու՞ չինարենով Wed, 26 Aug 2026 13:00:04 +0400 Չինաստանի նախագահ Սի…

25 րոպե ago