Սա պառադ չէր, մեյմունություն էր, Նիկոլն ապականել է ամեն ինչ

Սա պառադ չէր, մեյմունություն էր, Նիկոլն ապականել է ամեն ինչ

Thu, 28 May 2026 18:45:30 +0400


2026 թվականին Հայաստանի Հանրապետության օրը նշվում է լիովին նոր պատմական պայմաններում։ Այս մասին մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 108-ամյակին նվիրված զինվորական շքերթի ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար։ Այսօր մենք հաղթահարում ենք Առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ՝ առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան», – հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, քանի որ մարտունակ ու թույլ բանակ ունեցող երկիրը կարող է գրավիչ դառնալ ագրեսիայի համար։

«Այսօր մենք ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով ու նոր գաղափարախոսությամբ։ Այսօրվա շքերթում կցուցադրվի 7 երկրների ռազմական արտադրանք։ Կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը, որն անում է իր առաջին, բայց վստահ քայլերը միջազգային շուկաներ դուրս գալու ճանապարհին»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք, որ այս տարի Նիկոլ Փաշինյանը պառլամենտական ընտրություններին ընդառաջ զորահանդես էր կազմակերպել, որի ավարտին պատմության մեջ առաջին անգամ՝ խաղաղության աղավնիներ են ուղարկվել երկինք։

Ազատամարտիկ Շահե Աճեմյանը, մեզ հետ զրույցում, խոսելով բանակի և տեղի ունեցած զորահանդեսի մասին, ասում է․ «Նիկոլի այս գործողությունները մեյմունություններ են։ Սա պառադ չէր, մեյմունություն էր։ Նիկոլը մինչև հիմա ոչ մի լավ բան չի արել մեր պետության համար։ Նիկոլն ապականել է ամեն հնարավոր բան։ Նրա մատն ինչին կպնում է, ապականվում է։

Քա․․․․․ել թողել է ամեն ինչի մեջ։ Հիմա հերթը բանակն է, զինանշանն է։ Հիմա էլ իբրև թե զենքեր է Հնդկաստանից բերել, հիմա ասել էի էդ զենքերը որտեղը մտցնի․․․․․ իսկ այդ զենքերի զինտեխնիկան բերե՞լ է։ Լավ զենք է, թե վատ զենք է, Նիկոլն Ալիևի դեմ կռվելու պլոճիկ ունի՞։ Նա կարո՞ղ է Հայաստանի սահմաններից դուր հանել ադրբեջանցի զինվորներին, կարո՞ղ է Արցախը հետ բերել։ Թող ռադ լինի Նիկոլը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

6 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

7 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

7 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

7 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

8 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

8 ժամ ago