ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է․ գործի է դնում իր վերջին փամփուշտները

ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է․ գործի է դնում իր վերջին փամփուշտները

Thu, 28 May 2026 19:45:27 +0400


ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրել է․

«Հայաստանում ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Փաշինյանին հայտնած աջակցության նպատակը ամերիկյան ծրագրերի անխոչընդոտ իրականացումն է։

Առնվազն զարմանալի է, որ Թրամփը, ով շփոթում էր մեր երկրի անվանումը և նույնիսկ չէր մտաբերում Հայաստանի վարչապետին (բոլորս հիշում ենք, թե ինչպես էր օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումից շաբաթներ անց, միջազգային հարթակներից մեկում Փաշինյանը համառորեն փորձում թարմացնել Թրամփի հիշողությունը իրեն ճանաչելու առումով), այսօր նրան անվանում է իր «հրաշալի բարեկամը»։

Եվ կարևորն այն է, որ Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը՝ ապահովել ամերիկյան էներգետիկ ընկերությունների անխոչընդոտ մուտքը Կենտրոնական Ասիա՝ անարգել օգտագործելով Հայաստանի տարածքը։ Եվ ամերիկյան այս տեսլականի իրականացմանը անթաքույց նպաստելու համար էլ Նիկոլ Փաշինյանը դառնում է Թրամփի հրաշալի բարեկամը, ուստի Թրամփը հայտնում է իր աջակցությունը Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։

Այս ամենը՝ Ռուբիոյի կարճատև կանգառը «Զվարթնոց» օդանավակայանում, փաստաթղթերի հապճեպ ստորագրումը, Թրամփի գրառումը վկայում են, որ ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀ գործող իշխանության հնարավոր պարտությամբ և գործի է դնում իր վերջին փամփուշտները։

Սրա մասին է խոսում Թրամփի գրառումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բագրատ Սրբազանը Հանրապետության օրվա խորհրդով իր օրհնանքներն է փոխանցել

Բագրատ Սրբազանը Հանրապետության օրվա խորհրդով իր օրհնանքներն է փոխանցել Thu, 28 May 2026 22:45:30 +0400…

16 րոպե ago

Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի

Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի Thu, 28 May…

22 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի թաքցնի իր ձախողումները․ Սամվել Կարապետյան

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի թաքցնի իր ձախողումները․ Սամվել Կարապետյան Thu, 28 May…

24 րոպե ago

Փաշինյանը գնալու երկու տեղ ունի. Կարապետյան

Փաշինյանը գնալու երկու տեղ ունի. Կարապետյան Thu, 28 May 2026 22:31:48 +0400 Ընտրություններին քաղաքացիների ակտիվ…

30 րոպե ago

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի երեք դիմում

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի երեք դիմում Thu, 28 May 2026…

31 րոպե ago

Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը , Փաշինյանը և «Գորշ գայլերը»

Հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը , Փաշինյանը և «Գորշ գայլերը» Thu, 28 May 2026…

37 րոպե ago