Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է․ գործի է դնում իր վերջին փամփուշտները

ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է․ գործի է դնում իր վերջին փամփուշտները

Thu, 28 May 2026 19:45:27 +0400


ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրել է․

«Հայաստանում ընտրություններից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Փաշինյանին հայտնած աջակցության նպատակը ամերիկյան ծրագրերի անխոչընդոտ իրականացումն է։

Առնվազն զարմանալի է, որ Թրամփը, ով շփոթում էր մեր երկրի անվանումը և նույնիսկ չէր մտաբերում Հայաստանի վարչապետին (բոլորս հիշում ենք, թե ինչպես էր օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումից շաբաթներ անց, միջազգային հարթակներից մեկում Փաշինյանը համառորեն փորձում թարմացնել Թրամփի հիշողությունը իրեն ճանաչելու առումով), այսօր նրան անվանում է իր «հրաշալի բարեկամը»։

Եվ կարևորն այն է, որ Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը՝ ապահովել ամերիկյան էներգետիկ ընկերությունների անխոչընդոտ մուտքը Կենտրոնական Ասիա՝ անարգել օգտագործելով Հայաստանի տարածքը։ Եվ ամերիկյան այս տեսլականի իրականացմանը անթաքույց նպաստելու համար էլ Նիկոլ Փաշինյանը դառնում է Թրամփի հրաշալի բարեկամը, ուստի Թրամփը հայտնում է իր աջակցությունը Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։

Այս ամենը՝ Ռուբիոյի կարճատև կանգառը «Զվարթնոց» օդանավակայանում, փաստաթղթերի հապճեպ ստորագրումը, Թրամփի գրառումը վկայում են, որ ԱՄՆ ադմինիստրացիան խիստ մտահոգ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀ գործող իշխանության հնարավոր պարտությամբ և գործի է դնում իր վերջին փամփուշտները։

Սրա մասին է խոսում Թրամփի գրառումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրություններում աջակցում եմ իմ ընկեր Փաշինյանին․ Թրամփ

Ընտրություններում աջակցում եմ իմ ընկեր Փաշինյանին․ Թրամփ Thu, 28 May 2026 09:52:06 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով