«30 արծաթ»՝ միստիկա, սատիրա եւ թրիլլեր․ սերիալ, որն արժե դիտել

«30 արծաթ»՝ միստիկա, սատիրա եւ թրիլլեր․ սերիալ, որն արժե դիտել

Thu, 28 May 2026 21:00:38 +0400


Իսպանական «30 արծաթ» սերիալը եվրոպական կրոնական սարսափ ժանրի ամենահայտնի հեռուստանախագծերից է, 2020-ական թվականների համար։ Այն մեկտեղում է միստիկան, օկուլտիզմը, սարսափ ժանրը, թրիլլերը եւ սատիրան, ինչպես նաեւ՝ թեոլոգիական դրաման։ Ռեժիսորն է Ալեքս դե լա Իգլեսիան, սցենարիստը Խորխե Գերիկաեչեւվարիան է։ Եթերում է եղել 2020-23 թվականներին։ Սյուժեն կառուցված է հայր Վարգարայի շուրջ։ Նա նախկին բռնցքամարտիկ է, դիվահալած եւ քահանա, որը հայտնվում է Պեդրասա իսպանական փոքրիկ քաղաքում։ Այնտեղ սկսում են տեղի ունենալ գերբնական դեպքեր, որոնք կապված են այն երեսուն արծաթե դրամներից մեկի հետ, որոնք Հուդա Իսկարիովտացին էր ստացել՝ Քրիստոսին մատնելու դիմաց։ Աստիճանաբար բացահայտվում է, որ Եկեղեցու ներսում կա գաղտնի դավադրություն, որի նպատակն է՝ հավաքել բոլոր դրամները՝ հանուն բացարձակ իշխանության ձեռքբերման։ Սերիալի հեղինակները Սուրբ Գրքի սիմվոլիկան օգտագործել են որպես հիմք՝ ալտերնատիվ միֆոլոգիա ստեղծելու համար։ Սերիալում արծարծված գաղափարներն են՝ մեղքը եւ քավությունը, չարի էությունը, կրոնական իշխանությունն ու մարդկային էության երկվությունը։ Ռեժիսորի կարծիքով՝ սերիալը հետազոտում է չարի եւ բարու փոխկապակցվածությունը, երբ մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։ Նախագծում Սուրբ Գրքի նյութը բավականին ընդլայնվել է, եւ արծաթե դրամներն այստեղ դառնում են միստիկ արտեֆակտներ, որոնք ունեն դիվական զորություն։ Սերիալում լայնորեն կիրառված են ոչ կանոնական գրականություն, հատկապես՝ «Հուդայի ավետարան» կոչված պարականոն գործից նյութեր։ Որոշ դրվագներում խոսվում է գաղտնի գիտության եւ քրիստոնեության պատմության այլընտրանքային ընկալման մասին։

Այս ամենը, ըստ մասնագետների, հատկանշական է պոստմոդեռնիստական կրոնական արվեստի համար, որում կանոնական տեքստը դառնում է միայն մեկ տարբերակը՝ սակրալ անցյալի մեկնաբանության տարբերակների մեջ։ Սերիալում շատ են օգտագործված կաթոլիկական դեմոնոլոգիայի, դիվահալածության եւ միջնադարյան միստիկական աստվածաբանական ընկալումներն ու պատկերացումները։ Սա արդեն, ըստ կինոգետների, 21-րդ դարի եվրոպական կրոնական սարսափ ժանրի կինոնկարների հատկանշական յուրահատկությունն է։ Սերիալը կհետաքրքրի կրոնական միստիկայի, դետեկտիվի եւ սարսափ ժանրերի սիրահարներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆուտբոլը` Համաշխարհային գրականության մեջ

Ֆուտբոլը` Համաշխարհային գրականության մեջ Tue, 16 Jun 2026 21:00:43 +0400 Այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի…

12 րոպե ago

ԲԴԽ-ն ոչ մի լավ դատավոր չի հանդուրժում. Արթուր Ստեփանյանից փող են պահանջում

ԲԴԽ-ն ոչ մի լավ դատավոր չի հանդուրժում. Արթուր Ստեփանյանից փող են պահանջում Tue, 16 Jun…

27 րոպե ago

Էքստրեմալ եղանակը սպառնում է միլիոնավոր մարդկանց

Էքստրեմալ եղանակը սպառնում է միլիոնավոր մարդկանց Tue, 16 Jun 2026 20:30:15 +0400 Էքստրեմալ բարձր ջերմաստիճանը…

42 րոպե ago

Վանաձորցի քույրերի ողբերգության պատճառը մահաբեր խողովակն է

Վանաձորցի քույրերի ողբերգության պատճառը մահաբեր խողովակն է Tue, 16 Jun 2026 20:15:50 +0400 Վանաձորում տեղի…

57 րոպե ago

Հիսուս Քրիստոսի պատկերով հնագույն որմնանկար է հայտնաբերվել

Հիսուս Քրիստոսի պատկերով հնագույն որմնանկար է հայտնաբերվել Tue, 16 Jun 2026 20:00:30 +0400 Թուրքիայում հնագետները…

1 ժամ ago

Հայտնի է՝ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում

Հայտնի է՝ «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում Tue, 16 Jun 2026 19:54:26 +0400 Շվեյցարիայի Նիոն քաղաքում…

1 ժամ ago