Ֆուտբոլը` Համաշխարհային գրականության մեջ

Ֆուտբոլը` Համաշխարհային գրականության մեջ

Tue, 16 Jun 2026 21:00:43 +0400


Այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը գլոբալ սպորտային կյանքում կարեւորագույն իրադարձություն են համարվում: Իսկ ինչպես է աշխարհի խոշորագույն սպորտաձեւ համարվող ֆուտբոլն արտացոլվել գեղարվեստական գրականության մեջ։ Ընդ որում, ի սկզբանե ասենք, որ պոեզիայում այն ավելի հազվադեպ է ներկա, քան` արձակում։

Արձակում ֆուտբոլը դարձել է լիարժեք գրական ֆենոմեն, որը թույլ է տալիս գրողներին եւ ուսումնասիրողներին՝ բացահայտել այս սպորտաձեւը՝ որպես գրական ուսումնասիրության նյութ։ Շատ գրողների համար ֆուտբոլը ոչ այնքան ստեղծագործական պատում ստեղծելու ներշնչանք է, որքան կյանքի ձեւ, մոդել։ Ֆուտբոլային հանդիպումը շատ հեղինակների համար դառնում է սոցիալական կոնֆլիկտների արտացոլման հարթակ, իսկ մարզիկի ճակատագիրը մարդու՝ ժամանակակից աշխարհում ունեցած ճակատագրի մետամորֆոզների դրսեւորում։ Այս ամենը հատկապես վառ է արտահայտված լատինաամերիկյան գրականության մեջ, որտեղ ֆուտբոլն ազգային ինքնագիտակցության մաս է դարձել։ Ուրուգվայցի գրող, լրագրող Էդուարդո Գալեանոն իր հայտնի աշխատությունը նվիրել է ֆուտբոլին։ Դա վեպ է ոչ այնքան վեպի ավանդական ընկալման մեջ, որքան էսսեների, մանրապատումների եւ մտորումների ժողովածու, որտեղ ֆուտբոլը ներկայացված է որպես սոցիալական եւ մշակութային ֆենոմեն։ Գալեանոն ցույց է տալիս, թե ինչպես է ֆուտբոլային խաղն արտացոլում մարդկային հույզերն ու ապրումները։ Առաջնությունների, հայտնի ֆուտբոլային հանդիպումների միջոցով նա փորձում է ուսումնասիրել ընդհուպ մինչեւ մարդկության պատմության զարգացման ընթացքն ու շրջադարձերը։

Ժամանակակից ֆուտբոլը ծնվել է Անգլիայում, եւ, բնականաբար, բրիտանական արձակը չէր կարող շրջանցել աշխատավոր դասակարգի այս սպորտաձեւը։ Այստեղ ամենահայտնի գործերից մեկը Նիք Հորնբիի «Ֆուտբոլային տենդն» է։ Չնայած գործը համարվում է ինքնակենսագրական, սակայն վաղուց համարվում է աշխարհի խոշորագույն մարզաձեւի մասին եղած ամենահայտնի տեքստերից մեկը։ Հորնբին ներկայացնում է իր բազմամյա կապվածությունը «Արսենալ» ակումբի հետ։ Նա ցույց է տալիս, թե ինչպես է սպորտային երկրպագու լինելը դառնում կյանքի, աշխարհայացքի, հուզականության մաս։ Սեփական ապրումների միջոցով նա ներկայացնում է մասսայական մշակույթի եւ հավաքական ինքնության ֆենոմենները։ Գիրքը զգալի ազդեցություն է թողել համաշխարհային սպորտային գրականության վրա։ Շատ հեղինակների մոտ այս սպորտաձեւը դառնում է բիզնես եւ նույնիսկ՝ քաղաքական շահերի բախման կիզակետ, եւ նրանց ստեղծագործություններում արդեն ֆուտբոլը ներկայացվում է այդ բախման եւ պայքարի համատեքստում։

Բրիտանացի գրող Դեւիդ Փիսի տեսադաշտում իրական կերպար է՝ հայտնի մարզիչ Բրայան Քլաֆը։ Նա ֆուտբոլային թեման օգտագործում է՝ ուսումնասիրելու հասարակության մեջ եղած խնդիրները՝ կապված իշխանության, հավակնությունների, հոգեբանական ճնշումների, հանրային ակնկալիքների հետ։ Այստեղ արդեն մարզաձեւը դառնում է յուրատեսակ համակարգ, որտեղ մարզիչներն ու մարզիկները ստիպված են լինում պայքարելու ոչ միայն մրցակիցների, այլ նաեւ՝ սեփական վախերի, ինտրիգների եւ հանրային կարծիքի դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռոբերտ Քոչարյանը կատակեց. ֆրակցիայի նիստ ենք անում

Ռոբերտ Քոչարյանը կատակեց. ֆրակցիայի նիստ ենք անում Fri, 18 Sep 2026 10:18:27 +0400 Latest news…

13 րոպե ago

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը

«Հրապարակ»․ 320 հազար փախստական, 530 հազար անօթեվան կար, 42 անգամ պայթեցրել են գազատարը Fri, 18…

16 րոպե ago

Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը․ ԶԼՄ

Ռուբիոն անձամբ է արգելափակել Իրանի հետ խաղաղության գործարքը․ ԶԼՄ Fri, 18 Sep 2026 10:00:02 +0400…

32 րոպե ago

#Ուղիղ․ Քոչարյանի աջակիցները հավաքվում են. նրա գործով դատական նիստն է

#Ուղիղ․ Քոչարյանի աջակիցները հավաքվում են. նրա գործով դատական նիստն է Fri, 18 Sep 2026 09:54:15…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Պատմության ուսուցիչը՝ թշնամի՞. Փաշինյանն արգելում է երազել Մուշի ու Վանի մասին

«Հրապարակ»․ Պատմության ուսուցիչը՝ թշնամի՞. Փաշինյանն արգելում է երազել Մուշի ու Վանի մասին Fri, 18 Sep…

46 րոպե ago

«Հրապարակ»․ Կարիքավորները փոշմանել են

«Հրապարակ»․ Կարիքավորները փոշմանել են Fri, 18 Sep 2026 09:25:57 +0400 Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններից…

1 ժամ ago