«Հրապարակ»․ Հարցաքննվել է ԱԱԾ-ի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» նետած տղամարդու հայրը

«Հրապարակ»․ Հարցաքննվել է ԱԱԾ-ի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» նետած տղամարդու հայրը

Fri, 29 May 2026 08:00:00 +0400


Մարտի 6-ին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» էր նետել 31-ամյա Րաֆֆի Մանդալյանը։ Դատարանը բավարարել էր նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Իրավապահները նրա գործողությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն)։

Տեղեկացանք, որ դատարանը 2 ամսով կրկին երկարաձգել է Մանդալյանի խափանման միջոցը, նա շարունակում է կալանքը կրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Վաղն էլ նախաքննական մարմինը պատրաստվում է նախաքննության ավարտ հայտարարել, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, որպեսզի վերջինս հաստատի եւ ուղարկի դատարան՝ դատաքննության։ Մանդալյանը գործով միակ մեղադրյալն է, ըստ լուրերի, գործի ընթացքում հարցաքննվել է նաեւ նրա հայրը, որի հետ էլ նա ապրելիս է եղել։ Հայրն ասել է, որ որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ, ինչը դրսեւորվել է նրա վարքագծում՝ համատեղ կենցաղ կիսելու ընթացքում։

Րաֆֆիի պաշտպան Հրաչ Առաքելյանը «Հրապարակ»-ին ասաց, որ քննիչին միջնորդել են դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն մերժվել է, քանի որ հարցում են արել եւ տեսել, որ հոգեկան խնդիրներ ունենալու հետ կապված փաստաթղթեր առկա չեն, որեւէ կենտրոնում հաշվառված չէ։ Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, ասել է, որ այդկերպ փորձել է ուշադրություն գրավել, իր դժգոհությունն է արտահայտել․ «Նա պահանջ չի ներկայացրել, նույնկերպ կարող էր, օրինակ, կառավարության շենքի մոտ ինքնահրկիզում անել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բարձրաստիճան եկեղեցականը ներառվել է հակառուսական սանկցիոն ցանկում

Բարձրաստիճան եկեղեցականը ներառվել է հակառուսական սանկցիոն ցանկում Mon, 15 Jun 2026 21:00:50 +0400 Եվրամիությունը ընդլայնել…

4 րոպե ago

Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն

Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն Mon, 15 Jun 2026 20:45:45…

19 րոպե ago

«Արծիվ գործընկեր-2026»․ Հայաստանում կմեկնարկի միջազգային խաղաղապահ զորավարժությունը

«Արծիվ գործընկեր-2026»․ Հայաստանում կմեկնարկի միջազգային խաղաղապահ զորավարժությունը Mon, 15 Jun 2026 20:42:41 +0400 Միջազգային խաղաղապահ…

22 րոպե ago

Ռմբակոծել են Բեյրութի արվարձանները

Ռմբակոծել են Բեյրութի արվարձանները Mon, 15 Jun 2026 20:30:45 +0400 Իսրայելական ռազմաօդային ուժերը ռեյդ են…

34 րոպե ago

Ձայների գողը, Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ Դավթյանը

Ձայների գողը, Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ Դավթյանը Mon,…

44 րոպե ago

Վահագն Հովակիմյանի ասածն անհեթեթություն է

Վահագն Հովակիմյանի ասածն անհեթեթություն է Mon, 15 Jun 2026 20:15:52 +0400 Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ-ն…

48 րոպե ago