Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն

Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն

Mon, 15 Jun 2026 20:45:45 +0400


ԵՊՀ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հիմնական «Հրապարակի» մի քանի հոդվածներին, մասնավորապես` բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման թեմային: Նշել են, որ սա բուհի բարեփոխումների շրջանակում է արվում, ամբիոնը փոքր ծանրաբեռնվածություն ունի եւ այլն: Մի քանի պնդումներ կան այդ հաղորդագրությունում ամբիոնի վարիչի ԺՊ Անուշ Սեդրակյանի մասին: Մասնավորապես, ասվում է, որ դեռ ձմռանն են Սեդրակյանին տեղյակ պահել, որ ամբիոնը լուծարվելու է, ապա հավելել են, որ ամբիոնի վարիչի պահանջներին երկարամյա դասախոս Անուշ Սեդրակյանը չի համապատասխանել, սակայն քանի որ Սեդրակյանը խնդրանքով է դիմել բուհի ղեկավարությանը, մեծահոգաբար ընդառաջել են նրան` թողնելով, որ պաշտոնավարի ամբիոնի վարիչի ԺՊ-ի պաշտոնում: Ավելին, ըստ հաղորդագրության, Անուշ Սեդրակյանը բուհի ղեկավարությանը ասել է, որ ամբիոնի վարիչի կարգավիճակն իրեն անհրաժեշտ է արտերկրում գործունեություն ծավալելու նպատակով:

Անուշ Սեդրակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, պնդում է, որ հենց իր անձով է պայմանավորված բուհի ամենահին ամբիոններից մեկը լուծարելու որոշումը: Նրա խոսքով` ինքը պատրաստ է հեռանալ Երևանի պետական համալսարանից, միայն թե ամբիոնը չլուծարվի, այլ շարունակի իր աշխատանքը:

Սեդրակյանը, անդրադառնալով այն հայտարարությանը, որ իրեն դեռ ձմռանն են տեղեկացրել ամբիոնը լուծարելու մասին, պնդում է, որ նման բան չկա, իրեն ոչ ոք տեղյակ չի պահել, չի ծանուցել, այլ ուղղակի ասեկոսեների մակարդակում ինչ-որ խուսակցություններ է լսել. «Նախ ասեմ, որ փոխել են գիտական կարգը, և նոր փոփոխության համաձայն` պարտադիր է «Սկոպուս» ամսագրում գիտական հոդվածի հրապարակումը: Ես չունեի ամսագրում հոդված, քանի որ այն ոչ միայն ժամանակային առումով է դժվար, այլև` ֆինանսական: Գումարի խնդիր կար, չեմ կարողացել հրապարակել, այդքան մի բան: Ի դեպ` կարգը փոխվել էր իմ դիմելուց ուղիղ երկու ամիս առաջ: Այստեղ շատ կարևոր է նշել մի հանգամանք. Եթե ինչ-որ մեկը իմ փոխարեն կարողանար «Սկոպուս» ամսագրում գիտական հոդված հրապարակեր, ապա ավտոմատ իմ փոխարեն ինքն էր դառնում ամբիոնի վարիչ, սակայն ոչ մեկը չի դիմել: Ինձ ի սկզբանե հենց այդպես էլ բացատրեցին, ես ասացի` շատ լավ: Ինչ վերաբերում է նրան, որ ես այս որոշման մասին ձմռանն եմ իմացել, ապա ասեմ, որ նման բան չկա: Ներքին խոսակցություններ են եղել, ի դեպ` ոչ իմ ներկայությամբ: Մարդիկ շատ բան կարող են խոսել, մասնավոր ամեն մի զրույց հի՞մք է որպես բացարձակ ճշմարտություն ընդունելու համար: Վեց տարի է շշուկներ կան, որ մեր ամբիոնն էլ կարող է լուծարվի, բայց չի լուծարվել: Դրսի ծրագիրն էլ` համատեղ Լյուքսեմբուրգ-Երևան ծրագիր բերելը նկատի ունեն: Համատեղ ծրագրի մասին են խոսում, այդքան բան: Ես վստահաբար ասում եմ, որ ԵՊՀ-ի որոշումը իմ անձով է պայմանավորված, բայց ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, ամբիոնը չի կարելի փակել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու էր արտասվում Սկալոնին

Ինչու էր արտասվում Սկալոնին Wed, 17 Jun 2026 16:15:28 +0400 Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ…

8 րոպե ago

Այլ ակնկալիք չկար էլ. Վարդեւանյանը մանրամասներ է հայտնում

Այլ ակնկալիք չկար էլ. Վարդեւանյանը մանրամասներ է հայտնում Wed, 17 Jun 2026 16:10:48 +0400 Latest…

13 րոպե ago

Վալերիյ Օսիպյանն` իր մեղադրանքի մասին

Վալերիյ Օսիպյանն` իր մեղադրանքի մասին Wed, 17 Jun 2026 16:08:49 +0400 Latest news from Secure…

15 րոպե ago

2004 թվի գործ է, որի հետ Քոչարյանն ու իր ընտանիքը կապ չունեն, սարքած է. Օրբելյան

2004 թվի գործ է, որի հետ Քոչարյանն ու իր ընտանիքը կապ չունեն, սարքած է. Օրբելյան…

18 րոպե ago

«Երկաթե լեդին» որոշել է չառաջադրվել

«Երկաթե լեդին» որոշել է չառաջադրվել Wed, 17 Jun 2026 16:00:29 +0400 Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ…

23 րոպե ago

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Wed, 17 Jun 2026 15:48:57 +0400 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝…

35 րոպե ago