Ինչու չի կարելի նրանց նույնացնել

Ինչու չի կարելի նրանց նույնացնել

Fri, 29 May 2026 13:07:00 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի, Միխեիլ Սաակաշվիլիի և Վոլոդիմիր Զելենսկիի միջև հաճախ արվող համեմատություններին՝ ընդգծելով, որ նույնականացումն այս պարագայում սխալ մոտեցում է։

Նրա գնահատմամբ՝ թեև քաղաքական գործիչների միջև կարելի է անցկացնել որոշակի զուգահեռներ, սակայն Նիկոլ Փաշինյանի պարագայում իրավիճակը տարբեր է։ Ֆարմանյանը հիշեցրել է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, միջազգային ճնշումների պայմաններում, չի համաձայնել ստորագրել փաստաթուղթ, որը կստիպեր Վրաստանին իրավական առումով Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել որպես վիճելի տարածքներ։

Նա նաև նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած պատերազմի ծանր հետևանքներին, մինչ այժմ չի կատարել նման քայլեր Դոնբասի կամ Ղրիմի հարցում։

Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը չի տեղավորվում այս համեմատությունների շրջանակում, և այդ պատճառով, ըստ նրա, վերջինիս նույնացնելը նշված առաջնորդների հետ տեղին չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ժաննա Անդրեասյանը չի պատասխանել

Ժաննա Անդրեասյանը չի պատասխանել Tue, 22 Sep 2026 11:36:30 +0400 Latest news from Secure News…

9 րոպե ago

Աշակերտներից մեկը զոհվել է․ նոր մանրամասներ՝ Թուրքիայից

Աշակերտներից մեկը զոհվել է․ նոր մանրամասներ՝ Թուրքիայից Tue, 22 Sep 2026 11:30:59 +0400 Ավելի վաղ…

15 րոպե ago

«Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ պետք է հասկանալ՝ ո´ւր է գնում Հայաստանը

«Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ պետք է հասկանալ՝ ո´ւր է գնում Հայաստանը Tue, 22…

17 րոպե ago

Դատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ Ավետիսյանին

Դատարանն արդարացրել է նախընտրական շրջանում կալանավորված Արտակ Ավետիսյանին Tue, 22 Sep 2026 11:26:01 +0400 Փաստաբան…

20 րոպե ago

Ռեկորդային տաք օր․ ջերմաստիճանը կհասնի 34 աստիճանի․ Սուրենյանը մանրամասներ է հայտնում

Ռեկորդային տաք օր․ ջերմաստիճանը կհասնի 34 աստիճանի․ Սուրենյանը մանրամասներ է հայտնում Tue, 22 Sep 2026…

21 րոպե ago

«Հրապարակ». Պետության ճակատագիրը չի կարող կախված լինել ծնկաչոք խաղաղություն մուրացողների վախերից

«Հրապարակ». Պետության ճակատագիրը չի կարող կախված լինել ծնկաչոք խաղաղություն մուրացողների վախերից Tue, 22 Sep 2026…

30 րոպե ago