Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Ինչու չի կարելի նրանց նույնացնել

Ինչու չի կարելի նրանց նույնացնել

Fri, 29 May 2026 13:07:00 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի, Միխեիլ Սաակաշվիլիի և Վոլոդիմիր Զելենսկիի միջև հաճախ արվող համեմատություններին՝ ընդգծելով, որ նույնականացումն այս պարագայում սխալ մոտեցում է։

Նրա գնահատմամբ՝ թեև քաղաքական գործիչների միջև կարելի է անցկացնել որոշակի զուգահեռներ, սակայն Նիկոլ Փաշինյանի պարագայում իրավիճակը տարբեր է։ Ֆարմանյանը հիշեցրել է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, միջազգային ճնշումների պայմաններում, չի համաձայնել ստորագրել փաստաթուղթ, որը կստիպեր Վրաստանին իրավական առումով Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել որպես վիճելի տարածքներ։

Նա նաև նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած պատերազմի ծանր հետևանքներին, մինչ այժմ չի կատարել նման քայլեր Դոնբասի կամ Ղրիմի հարցում։

Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը չի տեղավորվում այս համեմատությունների շրջանակում, և այդ պատճառով, ըստ նրա, վերջինիս նույնացնելը նշված առաջնորդների հետ տեղին չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի հետ վիճած կնոջ հաստիքը կրճատեցին

Փաշինյանի հետ վիճած կնոջ հաստիքը կրճատեցին Mon, 13 Jul 2026 13:59:18 +0400 Բոլորդ հարցնում էիք՝ …