Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Ամերիկացի նախարարի այցը Բաքու կապ ունի՞ TRIPP-ի մասին Փաշինյանի հայտարարության հետ

Ամերիկացի նախարարի այցը Բաքու կապ ունի՞ TRIPP-ի մասին Փաշինյանի հայտարարության հետ

Sun, 22 Nov 2026 22:15:14 +0400


Նոյեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարկվեյն Մալինին, հաղորդում եմ ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ալիևը նշել է 2026 թվականի պատմական նշանակությունը ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համար։ Նա նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Ադրբեջան և այցի ընթացքում երկու կառավարությունների միջև «Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի» ստորագրումը զգալի ներդրում են ունեցել երկկողմ կապերի ընդլայնման գործում։

Ալիևը բարձր է գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բարձրագույն մակարդակի բարձրացնելու և տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ, ընդգծելով Ադրբեջանի շահագրգռվածությունը Միացյալ Նահանգների հետ կապերի հետագա զարգացման հարցում։

Հիշելով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ, և որ երկու կողմերն ավելի քան մեկ տարի ապրում են խաղաղության մեջ։

Մալինը շնորհավորել է նախագահին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի ձեռքբերումների կապակցությամբ՝ նշելով Թրամփի դերը այս գործընթացում։

Անդրադառնալով TRIPP նախագծի կարևորությանը՝ նախարարը ընդգծել է, որ միջանցքի լիարժեք շահագործումը կնպաստի տրանսպորտային կապերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը։

Հատկանշական է, որ ամերիկացի նախարարի և նրա պատվիրակության հանդիպումը Ալիևի հետ համընկնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության հետ, թե TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին

Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Sun, 22 Nov 2026 19:37:33 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով