Եվրատեսի՞լ է, որ Թրամփն ու Ալիևը Նիկոլին «12 միավոր» են տալիս․․․

Եվրատեսի՞լ է, որ Թրամփն ու Ալիևը Նիկոլին «12 միավոր» են տալիս․․․

Fri, 29 May 2026 17:15:05 +0400


Այնպիսի տպավորություն է, որ ասես ՀՀ վարչապետի թեկնածուին ոչ թե Հայաստանի ժողովուրդը պիտի ընտրի, այլ ընտրում են Էրդողանը, Ալիևը, Եվրոպան․․․ Հետ չմնալու համար երեկ էլ Թրամփը «պարախոդով եկավ»։ Ասաց, որ Նիկոլն իր ընկերն է ու Ամերիկայի երազանքը։

Որ անկեղծ լինենք, էլ ե՞րբ կարող էր նման Նիկոլ ընկնել նրանց ձեռքը։ Հազիվ գտել են։ Նիկոլն է, Աստված տվել է, վեր-վեր է թռնում։ Կյանքո՞ւմ էր եվրոպախառն, ալիևախառն Թրամփ վայելել։ Գառան խաշլաման ի՜նչ է դրա կողքին․ հեչ բան։
Այդ ֆոնի վրա հիշում եմ 2013 թվականին Ազգային ժողովում Նիկոլի պատմած անեկդոտը։ Այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր։ Անեկդոտը ներկայացնում եմ ամբողջությամբ․

«Բարաք Օբաման զանգում ա Սերժ Սարգսյանին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի նախագահական ընտրություններում հաղթեմ: Սարգսյանն ասում ա՝ հարց չկա ու ուղարկում ա Մուկուչյանին: Ընտրություններից հետո Օբաման զանգում ա, ասում ա՝ քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա՝ ինչի՞: Պատասխանում ա, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դու ես հաղթել» (նկատի ունի Սերժ Սարգսյանը)։

Հիմա նույն պատմությունն է՝ երկրի հակառակ կողմից․
«Նիկոլ Փաշինյանը զանգում է Թրամփին, ասում ա՝ գիտես ինչ, օգնի ընտրություններում հաղթեմ: Թրամփն ասում ա՝ հարց չկա ու ուղարկում ա Մարկո Ռուբիոյին: Ընտրություններից հետո Նիկոլը զանգում ա Թրամփին, ասում ա՝ քո արածը քեզ դուր եկա՞վ: Ասում ա՝ ինչի՞: Պատասխանում ա, թե ՀՀ ընտրություններում դու ես հաղթել» (նկատի ունի Թրամփը)։

Ու ստացվում է՝ Նիկոլին ընտրելը արդեն ոչ թե ներքաղաքական գործընթաց է, այլ աշխարհաքաղաքական Եվրատեսիլ․ Անկարան տալիս է իր միավորները, Բաքուն՝ իր, Բրյուսելը՝ իր, Վաշինգտոնն էլ վերջին պահին «12 points»-ով մտնում է խաղի մեջ։
Բայց այստեղ ամենազավեշտալին այն է, որ Նիկոլի 2013-ի անեկդոտն այսօր վերադարձել է բումերանգի պես՝ միայն դերերն են փոխվել։ Այն ժամանակ նա ծիծաղում էր այն մտքի վրա, որ ուրիշ երկրի ընտրություններում հանկարծ Սերժ Սարգսյանն է «հաղթում»։ Հիմա արդեն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ընտրություններում ամենաշատը հաղթելու ցանկություն ունեն ոչ թե հայ ընտրողները, այլ արտաքին խաղացողները։

Եվ սա արդեն հումոր չէ, այլ գլխավոր քաղաքական հարցը․ եթե քո հաղթանակով այդքան ոգևորված են Թրամփը, Ալիևը, Էրդողանը ու Եվրոպան, վերջում ՀՀ վարչապետ ընտրո՞ւմ է Հայաստանի ժողովուրդը, թե միջազգային ժյուրին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք

Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Sun,…

7 րոպե ago

Ինչու է «Ուժեղ Հայաստանը» որոշել Գյումրիից սկսել և աջակցել քաղաքին

Ինչու է «Ուժեղ Հայաստանը» որոշել Գյումրիից սկսել և աջակցել քաղաքին Sun, 18 Oct 2026 14:23:46…

14 րոպե ago

Ուշադրություն դարձնել Արցախից տեղահանման հետևանքներին․ Գագիկ Բաղունցի ուղերձը COP-17-ի մասնակիցներին

Ուշադրություն դարձնել Արցախից տեղահանման հետևանքներին․ Գագիկ Բաղունցի ուղերձը COP-17-ի մասնակիցներին Sun, 18 Oct 2026 14:15:22…

22 րոպե ago

Պատճառները շատ ավելի խորքային են ու երկար կուտակված

Պատճառները շատ ավելի խորքային են ու երկար կուտակված Sun, 18 Oct 2026 14:02:42 +0400 Մի…

35 րոպե ago

Հարի Քեյնը երկարաձգում է ունեցած պայմանագիրը

Հարի Քեյնը երկարաձգում է ունեցած պայմանագիրը Sun, 18 Oct 2026 14:00:44 +0400 Գերմանական «Բավարիան» բանավոր…

37 րոպե ago

Պայքարի պատմություն, որը երբեք չի ավարտվում

Պայքարի պատմություն, որը երբեք չի ավարտվում Sun, 18 Oct 2026 13:45:54 +0400 Ֆրանսիայում փողոց դուրս…

51 րոպե ago