Հանքը փլվել է` 2 երեխայի հայրը զոհվել

Հանքը փլվել է` 2 երեխայի հայրը զոհվել

Fri, 29 May 2026 17:53:00 +0400


Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Վարդաբլուր գյուղի տարածքում գտնվող ապօրինի շահագործվող հանքում։

Գյուղացիները մեզ պատմեցին, որ հանքից խճաքար դուրս հանելուց, հանքի մի հատվածը փլվել եւ Ամրակից գյուղի բնակիչ 46 -ամյա Լեւոն Չալաբյանը, ով 2 երեխաների հայր է, մահացել է: Մեզ գյուղացիները պատմեցին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին այդ տարածքում ինչ որ հողեր է գնել, այս հանքից խճաքար են հանել, որ հարթեն Պապիկյանին պատկանող հողատարածքի ճանապարհը:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Վարդաբլուրի վարչական ղեկավար Հակոբ Վարդանյանին և Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանին: Բուռն ընտրական քարոզարշավի մեջ գտնվող համայնքապետերը մեր զանգերը թողեցին անպատասխան:

Ամրակից համայնքի վարչական ղեկավար Մարտին Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մահացողը իր համայնքի բնակիչ էր, նոր էր աշխատում այդ հանքում: «Շատ բան չգիտեմ, այդ հանքը գտնվում է Վարդաբլուր համայնքում: Վարդաբլուրում մահացել էր, բերել են ստեղ` հուղարկավորել»: Հարցին՝ արդյո՞ք հանքը ապօրինի է շահագործվում, և ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանի հետ, համայնքի ղեկավարն ասաց. «Ես չեմ կարող ասել, ճշտեք Վարդաբլուր համայնքի ղեկավարից, հանքը մեր գյուղում չի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հունիսի 7-ին էլ կեղծեցին, բայց գոնե պայքար կար

Հունիսի 7-ին էլ կեղծեցին, բայց գոնե պայքար կար Sat, 31 Oct 2026 17:15:21 +0400 Օրերս…

14 րոպե ago

Ո՞վ պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը՝ ըստ Մերկելի

Ո՞վ պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը՝ ըստ Մերկելի Sat, 31 Oct 2026 17:00:12 +0400…

29 րոպե ago

Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել

Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել Sat, 31 Oct 2026 16:45:35 +0400 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի…

44 րոպե ago

Մելանյա Թրամփը խոսել է Ուկրաինայում իրականացվող մարդասիրական գործողության մասին

Մելանյա Թրամփը խոսել է Ուկրաինայում իրականացվող մարդասիրական գործողության մասին Sat, 31 Oct 2026 16:30:01 +0400…

59 րոպե ago

Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու

Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու Sat, 31 Oct 2026 16:15:56 +0400 Սեպտեմբերի…

1 ժամ ago

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում Sat, 31 Oct 2026 16:00:44 +0400 Նախօրեից Իտալիայի Արհմությունները…

1 ժամ ago