Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է նախընտրական PR-ի

Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է նախընտրական PR-ի

Fri, 29 May 2026 17:57:51 +0400


Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Եվրոպական քաղաքական համանյքի համաժողովի և նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի ժամկետներն ընտրված էին այդ նպատակով: Իհարկե տպավորիչ է, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գալիս ու “քաջալերում” են Նիկոլին՝ չխորանալով Հայաստանի հետագա հիմնախնդիրների մեջ:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի “Touch-and-Go” այցը, Հայաստանի հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների մասին ստորագրված հուշագիրը, այնուհետև՝ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը ևս նախընտրական աջակցության վերածվեց: Կարելի է նաև ենթադրել, որ պաշտոնական Երևանն էր խնդրել, նման գրառում անել:

Նախընտրական ցուցահանդեսի վերածված զորահանդեսը և դրա մատուցումն իրականացվեց ոչ թե պետության ռազմական ուժի դրսևորման, այլ մեկ անձի շուրջ քարոզչության նպատակով: Ամբողջը քարոզչական տեքստն ուղղված էր ոչ թե պետության տարածքային ամբողջականությանն ու անձռմխելիությանը, այլ քարոզվում էր՝ “տեսեք ինչ վատն են նախկինները ու ինչ լավն է Նիկոլը” թեզը: Իրականում, հայկական զորահանդեսների գաղափարաբանության համար պատեհ առիթը՝ սեպտեմբերի 21-ի անկախության հոբելյանական տարեդարձներն են:

Ասում են, որ առաջիկա օրերի գինու փառատոնը ևս ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի անձի՝ ուղղակի և անուղղակի քարոզչությանը: Կենացների, ողջագուրումների ու պաչիկների բեմադրություններ, ցափ-ծիծաղ, երգ ու պար… Մի խոսքով, սիրելի ժողովո՛ւրդ, “մէ քեֆ, մէ ուրախություն”-ը ձեզ Նիկոլ պապին է պարգևել:

Այս ամենը հասկանալի է: Աղետներից, պատերազմներից, մարդկային, տարածքային կորուստներից ու վնասներից հետո, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար, ծխածածկույթ կարող էին ապահովել միայն չընդհատվող շոուներն ու մասշտաբային մանիպուլյացիաները:

Մի բան հասկանալի չէ: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա (որտեղից ստացել էր “Ոսկե Արծիվ” բարձրագույն պետական պարգևը) և ԵԱՏՄ նիստը ինչու՞ չվերածեց իր նախընտրական PR-ի: Արձակուրդից մեկ օրով վերադառնալը դժվար չէր:

Չեմ կասկածում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ կարող էր այդ նիստից ունենալ նախընտրական օգուտ՝ ստանալով ԵԱՏՄ անդամ երկրների լիդերների բարի խոսքերն ու հաջողության մաղթանքները՝ նա անպայման կգնար: Իսկ ՔՊ քարոզչության “ռահվիրաները” կաղմկեին ևս մեկ աշխարհացունց ու աննախադեպ դիվանագիտական ձեռքբերման մասին: Նրանք հայ տնտեսվարողներին կպատմեին, թե ինչպե՛ս է քաջաբար մարտնչող Փաշինյանը ճանապարհ հարթում դեպի ԵԱՏՄ շուկաներ՝ հանուն մեր քաղաքացիների բարօրության: Այնպես, ինչպես անում էին առ այսօր, երբ Նիկոլը մասնակցում էր ԵԱՏՄ բոլոր նիստերին:

Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ Հայաստանի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, և նա գիտի այդ մասին: Հետևաբար, ի՞նչ երաշխիքներ կան, որ մի գեղեցիկ օր, նա չի կորցնի վստահությունը նաև Արևմտյան աշխարհի մոտ:

Գուցե այդ պատճառո՞վ է ամերիկյան վարչակազմն առաջնորդվել՝ “երեկոյան հազվագյուտ մետաղների հուշագիրը՝ առավոտյան աջակցությունը” պրագմատիկ սկզբունքով:

Շարունակ միմյանց հակասող հայտարարութուններ անող ու հակասական քաղաքականություն վարող երկրի կառավարիչներին դժվար է վստահելը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը Fri, 02 Oct 2026 12:19:12 +0400 301…

17 րոպե ago

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ Fri, 02 Oct 2026 12:15:31…

21 րոպե ago

Պետք է օրակարգ բերվի փոխանակման հստակ մեխանիզմ

Պետք է օրակարգ բերվի փոխանակման հստակ մեխանիզմ Fri, 02 Oct 2026 12:14:39 +0400 Սյունիքի Շաքի…

22 րոպե ago

Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված

Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված Fri, 02 Oct 2026 12:09:01 +0400 Գրել էինք,…

27 րոպե ago

Շաքիի դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել

Շաքիի դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել Fri, 02 Oct 2026 12:01:04 +0400 Դատախազությունը նախօրեին տեղեկացրել…

35 րոպե ago

«Հրապարակ». «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարների մեջ ո՛չ անտառագետ կա, ո՛չ բնագետ

«Հրապարակ». «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարների մեջ ո՛չ անտառագետ կա, ո՛չ բնագետ Fri, 02 Oct 2026 11:45:23…

51 րոպե ago