«Հրապարակ». «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարների մեջ ո՛չ անտառագետ կա, ո՛չ բնագետ

«Հրապարակ». «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարների մեջ ո՛չ անտառագետ կա, ո՛չ բնագետ

Fri, 02 Oct 2026 11:45:23 +0400


Կազմակերպությունների տնօրենների հաճախ փոփոխությունը այդ ընկերությունների կողմից իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու խոչընդոտ է եւ չի նպաստում կազմակերպությունների կայուն զարգացմանը։ Վերջին տարիներին «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ղեկավարության փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ աշխատակիցները չեն հասցնում նորմալ ծանոթանալ տնօրենների հետ։ Սեպտեմբերի 18-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Հայրապետյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել։ Առաջին հարցը հետեւյալն է․ «Ե՞րբ է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանն ազատվել պաշտոնից, Դուք ե՞րբ եք նշանակվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։
Սեպտեմբերի 30-ին «Հայանտառ»-ից հայտնել են․ «Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սեւակ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Արտյոմ Հայրապետյանը Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2026թ․ սեպտեմբերի 18-ից»։ Իսկ այդ ժամանակամիջոցում՝ 2025թ․ ապրիլի 28-ից մինչեւ 2026 թ․ սեպտեմբերի 18-ը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն այլ ղեկավար է ունեցել։ Արտյոմ Հայրապետյանի` տնօրենի ԺՊ նշանակվելուց առաջ կազմակերպության տնօրենի ԺՊ-ն Գարեգին Միրզոյանն էր։ Ի դեպ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում Արտյոմ Հայրապետյանն այժմ ներկայացված է որպես կազմակերպության տնօրեն։

Սեպտեմբերի 18-ին Ա․ Հայրապետյանին նաեւ այլ հարցապնդում եմ արել․ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնյաներից ովքե՞ր ունեն անտառագետի կամ բնագետի մասնագիտություն։ Մյուս պաշտոնյաներն ի՞նչ կրթություն ունեն»։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից հայտնել են․ «Կազմակերպության ղեկավար պաշտոններից 5 աշխատակից ունի բնագետի, անտառային ոլորտի կրթություն․ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Հայկ Գալստյան՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, «Բնապահպանություն եւ բնօգտագործում», «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Արթուր Ծատուրյան՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Բույսերի պաշտպանություն», «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Վազգեն Սահակյան՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, «Անտառային եւ անտառապուրակային տնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Վիտալի Դոլունց՝ Գորիսի պետական համալսարան, «Կենսաբանություն», «Սեւքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Մհեր Արզումանյան՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, «Անտառային եւ անտառապուրակային տնտեսություն»»։

Ինչպես տեսնում ենք` ո՛չ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, ո՛չ նրա տեղակալները, օգնականը, խորհրդականը, «Հայանտառի» բաժինների պետերն անտառագետի կամ բնագետի կրթություն չունեն, այդպիսի կրթություն ունեն միայն 5 անտառտնտեսությունների` մասնաճյուղերի ղեկավարները, որոնք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար աշխատողներ չեն, այլ՝ միջին աստիճանի ղեկավարներ։ Առանց համապատասխան մասնագիտական կրթության, առանց հիմնարար գիտելիքների, «Հայանտառի» ղեկավարներն ինչպե՞ս են այդ կազմակերպության, Հայաստանի անտառների կառավարման վերաբերյալ արդյունավետ որոշումներ ընդունում եւ իրականացնում։ Շուրջ 16 ամիս է, ինչ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքը չի գործում, այն գտնվում է տեխնիկական վերազինման փուլում։ Արտյոմ Հայրապետյանին հարցրել եմ նաեւ․ «Ե՞րբ է ավարտվելու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքի տեխնիկական վերազինումը, ե՞րբ է կայքը վերագործարկվելու»։ Պատասխանել է․ «Կազմակերպության պաշտոնական կայքէջի վերաթողարկման գործընթացը գտնվում է ավարտական փուլում։ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարության կողմից համապատասխան համաձայնություն ստանալու դեպքում կայքէջի գործարկման վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը կներկայացվի Կազմակերպության պաշտոնական սոցիալական հարթակների միջոցով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կոչը միջազգային հանրությանը, Ինտերպոլի ղեկավարությանը Fri, 02 Oct 2026 12:19:12 +0400 301…

15 րոպե ago

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ

«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ Fri, 02 Oct 2026 12:15:31…

19 րոպե ago

Պետք է օրակարգ բերվի փոխանակման հստակ մեխանիզմ

Պետք է օրակարգ բերվի փոխանակման հստակ մեխանիզմ Fri, 02 Oct 2026 12:14:39 +0400 Սյունիքի Շաքի…

20 րոպե ago

Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված

Եղիշե Մելիքյանի պարզաբանումը ՝ Չանչարևիչի հետ կապված Fri, 02 Oct 2026 12:09:01 +0400 Գրել էինք,…

25 րոպե ago

Շաքիի դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել

Շաքիի դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել Fri, 02 Oct 2026 12:01:04 +0400 Դատախազությունը նախօրեին տեղեկացրել…

33 րոպե ago

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև Fri, 02 Oct 2026…

1 ժամ ago