Ե՞րբ է նախատեսված Ուկրաինայի հարցով բազմակողմ բանակցությունների նոր փուլը
Fri, 13 Nov 2026 09:30:44 +0400
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները այսօր հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բազմակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:
«Կարծում եմ, որ մենք մանրամասն քննարկել ենք բոլոր թեմաները, ինչը կազդի հաջորդ շաբաթ բազմակողմ բանակցությունների, ինչպես նաև այն զրույցի վրա, որը մենք կունենանք Զելենսկու հետ», – ասել է Քուշները «Վեստի» լրատվականի եթերում:
Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: