Ավելի մեծ  ահավիրքներ կունենանք

Ավելի մեծ  ահավիրքներ կունենանք

Fri, 29 May 2026 19:45:21 +0400


Հարգարժան Ռուբեն Վարդանյանն իր վերջին ուղերձում հղել էր. «․․․Նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին․․․»։

Մեր ժողովրդի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների միջոցով, ավելի արդար հասարակություն, բարեկեցիկ կյանք, պայծառ ապագա ունենալու ակնկալիքով 2018թ․ ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլը։ 2020թ․ Արցախյան երկրորդ պատերազմում, հազարավոր զոհեր տալով, ծանր պարտություն կրեցինք։ 2021թ իշխանությունը վերընտրվեց այս անգամ Արցախի ինքնորոշում հանուն փրկության, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի կարգախոսներով։ Սակայն, 2023թ․ տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հայաթափվեց Արցախը։ 2026թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին գործող վարչապետը ցանկանում է իր իշխանությունը վերարտադրել նախաստորագրված «խաղաղության» պայմանագիրը թմբկահարելով, որը կարող է ստորագրվել հայտնի նախապայմանների իրականացումից հետո։

Հարցս հղում եմ մեր ժողովրդին` եթե նորից ընտրվի այս իշխանությունը իր վարչապետով, ի՞նչ է կատարվելու մեր ազգի եւ պետության հետ մոտակա մի քանի տարում։ Կարծում եմ, որ շատ հավանական է ավելի մեծ ահավիրքներ կունենանք, ունենալով վերը շարադրված ժամանակագրական ընտրություն-արդյունք դառը դասերը։ Հետեւաբար, չպետք է թույլ տանք, որ այն կրկնվի, 2026թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մերժելով ներկայումս գործող իշխանությանը։

Սուրեն Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կոմբայնը հասել է, գյուղի կենտրոնում դրած է, ձեր մարզպետը չի թողնում օգտագործեն

Կոմբայնը հասել է, գյուղի կենտրոնում դրած է, ձեր մարզպետը չի թողնում օգտագործեն Wed, 05 Aug…

9 րոպե ago

Մոսկվան իմաստ չի տեսնում՝ ՆԱՏՕ-ն դեմ է ՀԱՊԿ-ի հետ երկխոսությանը

Մոսկվան իմաստ չի տեսնում՝ ՆԱՏՕ-ն դեմ է ՀԱՊԿ-ի հետ երկխոսությանը Wed, 05 Aug 2026 13:30:59…

17 րոպե ago

Հիմա պատրաստվում ենք պատերազմի՞

Հիմա պատրաստվում ենք պատերազմի՞ Wed, 05 Aug 2026 13:17:06 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

31 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը վերցնելու խնդիր Հայաստան գալիս չի ունեցել

Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը վերցնելու խնդիր Հայաստան գալիս չի ունեցել Wed, 05 Aug 2026 13:15:56 +0400…

32 րոպե ago

Աղքատության ինչպիսի մակարդակ է տիրում Ռուսաստանում

Աղքատության ինչպիսի մակարդակ է տիրում Ռուսաստանում Wed, 05 Aug 2026 13:15:47 +0400 Սոցհարցումները ցույց են…

33 րոպե ago

Եթե խորհրդարանը չի վերահսկում կառավարությանը, ապա ով պետք է այդ գործառույթն անի

Եթե խորհրդարանը չի վերահսկում կառավարությանը, ապա ով պետք է այդ գործառույթն անի Wed, 05 Aug…

42 րոպե ago