Աղքատության ինչպիսի մակարդակ է տիրում Ռուսաստանում

Աղքատության ինչպիսի մակարդակ է տիրում Ռուսաստանում

Wed, 05 Aug 2026 13:15:47 +0400


Սոցհարցումները ցույց են տալիս, որ Ռուսաստանում, այսպես կոչված՝ երկարատեւ կամ քրոնիկ աղքատության մեջ է գտնվում հինգ միլիոն մարդ։ Նրանք հիմնականում աշխատունակ տարիքի մարդիկ են, որոնք ունեն ընտանիք, երեխաներ եւ հիմնականում բնակվում են փոքր քաղաքներում կամ գյուղերում։ Այս խմբի համար հատկանշական են սոցիալական անօգնականության զգացողությունը եւ համոզվածությունը, որ անհնար է փոխել սեփական դրությունը։ Ինչպես գրում են nezigar-ի վերլուծաբանները, իրական պատկերը, սակայն, կարող է որոշակիորեն տարբերվել իրական պատկերից՝ բացասական առումով։ Իշխանություններն իրենց համար խնդիր են դրել, որ մինչեւ 2030 թվականը աղքատությունը ՌԴ տարածքում դարձնեն յոթ տոկոս։ Հետագայում այդ ցուցանիշը պետք է լինի հինգ տոկոսից ցածր։ Դրան հնարավոր է հասնել հասցեական օգնությունների ծրագրերի ընդլայնմամբ։

Հնարավոր է նաեւ, որ փոփոխվի աղքատության սահմանման մեթոդաբանությունը։ 26 թվականից կենսապահովման նվազագույն շեմն ինդեքսավորվում է փաստացի սղաճի հաշվառմամբ եւ ոչ թե կանխատեսվող։ Սակայն դա չի նշանակում, թե պաշտոնական ինֆլյացիայի եւ «աղքատների ինֆլյացիայի» միջեւ անդունդը նվազում է։ Աղքատության աճին նպաստում են մի շարք գործոններ։ Առաջին հերթին՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, վառելիքային ապահովման հետ կապված խնդիրները, լոգիստիկայի թանկացումը, ներառյալ նաեւ՝ մարկետփլեյսների առաքումների ծառայության թանկացումը եւ այլն։

Իրականում, ռուսաստանցիների 17-20 տոկոսն է իրեն համարում աղքատ։ Այսպես կոչված, դեպրեսիվ ռեգիոններում՝ Իվանովոյի, Պսկովի, Նովգորոդի մարզերում, Զաբայկալյան երկրամասում եւ Հրեական ինքնավար մարզերում այն կարող է հասնել մինչեւ 40-50 տոկոսի։ Աղքատության ինքնընկալումը մարդիկ հիմնականում կատարում են կա՛մ սեփական կենսապահովման միջոցների, բարեկեցության մակարդակի գնահատմամբ, կա՛մ այլոց հետ համեմատությամբ՝ նշված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում Sat, 31 Oct 2026 16:00:44 +0400 Նախօրեից Իտալիայի Արհմությունները…

14 րոպե ago

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․ Sat, 31 Oct 2026 15:45:02 +0400 Ազգային ժողովում…

30 րոպե ago

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը Sat, 31 Oct 2026 15:30:53…

44 րոպե ago

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը Sat, 31 Oct 2026 15:15:36…

59 րոպե ago

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում Sat, 31 Oct 2026 15:00:34 +0400 Հոկտեմբերի…

1 ժամ ago

Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը

Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Sat, 31 Oct 2026 14:58:12 +0400 Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի…

1 ժամ ago