Պուտինը նշել է Հայաստանի համար անցանկալի հետևանքների մասին
Fri, 29 May 2026 21:31:05 +0400
ԵԱՏՄ–ից դուրս գալու դեպքում Հայաստանը կբախվի իր ավտոմոբիլային փոխադրողների համար պահանջների խստացման և միավորումում երկաթուղային փոխադրումների սակագների աճի։
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Ստիպված կլինենք վերականգնել հայաստանյան ավտոմոբիլային բեռնափոխադրողների համար թույլտվությունների կարգը, դա անխուսափելի է։ Սա փոխգործակցության առանձին, շատ բարդ ոլորտ է։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել երկաթուղային սակագները. այժմ գործում են ներռուսաստանյան սակագներ, դրանք կբարձրացվեն մինչև ԱՊՀ երկրների մակարդակի սակագների»։
Հիշեցնենք, լրագրողների հետ զրույցում Պուտինը Հայաստանի համար էներգակիրների ներկայիս գները և եվրոպական գները անհամեմատելի է որակել։
Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է` Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկաներ կգնա իր գյուղարտադրանքը ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզելու դեպքում․
«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ո՞ւր կգնա հայկական գինին։ Իսպանիա՞։ Իտալիա՞։ Ֆրանսիա՞։ Ռուսաստանում աշխատելու համար հայերը ստիպված կլինեն պատենտներ ձեռք բերել։ Մենք պետք է անկեղծ խոսենք այդ մասին։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել էներգակիրների գները, ինչը, մասնագետների կարծիքով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի 14%-ը»։