«Հրապարակ». Որոշ դատապարտյալներ չեն ընտրի

«Հրապարակ». Որոշ դատապարտյալներ չեն ընտրի

Sat, 30 May 2026 08:30:30 +0400


Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն ոչ բոլոր կալանավորները։ ԿԸՀ-ից տեղեկացանք, որ ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք։ Մյուս դատապարտյալները քվեարկելու են քրեակատարողական հիմնարկներում։ 9 ՔԿՀ-ներում ընտրությունների սկիզբը լինելու է ոչ թե ժամը 08։00-ն, այլ՝ համաձայն ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցի։

Մասնավորապես՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբը 17։00-ն է, «Նուբարաշեն» (10/56 տեղամաս), «Արմավիր» (14/65 տեղամաս), «Սեւան» (26/41 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 11։00-ն, «Վարդաշեն» (10/57 տեղամաս) եւ «Վանաձոր» (23/64 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 14։00-ն։ «Աբովյան» (29/51 տեղամաս) եւ «Գորիս» (34/75 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 15։00-ն։ Իսկ «Արթիկ» ՔԿՀ-ում (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբը 12։00-ն է։ Նշենք, որ ՔԿՀ-ներում ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միգրանտների դեմ «որս» է սկսվել

Միգրանտների դեմ «որս» է սկսվել Sat, 13 Jun 2026 18:30:36 +0400 Դիմակավորված տղամարդիկ սկսել են…

8 րոպե ago

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ

Վարչական դատարանն այսօր կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի որոշումների դեմ Sat, 13 Jun 2026 18:27:48…

11 րոպե ago

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով

Ընտրակեղծարար ու գող` բոլոր երանգներով Sat, 13 Jun 2026 18:15:08 +0400 Ես իմ հաշվարկներն ունեմ,…

23 րոպե ago

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին

Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին Sat, 13 Jun 2026 18:00:54 +0400 Ուկրաինայի…

38 րոպե ago

Հարց` ինչու է իշխանությունը բոլորիս հիմարի տեղ դնում՝ անհեթեթ հեքիաթներ պատմելով

Հարց` ինչու է իշխանությունը բոլորիս հիմարի տեղ դնում՝ անհեթեթ հեքիաթներ պատմելով Sat, 13 Jun 2026…

53 րոպե ago

Սպանվելուց ավելի քան 4 ամիս անց․ Խամենիի թաղման օրը հայտնի է

Սպանվելուց ավելի քան 4 ամիս անց․ Խամենիի թաղման օրը հայտնի է Sat, 13 Jun 2026…

1 ժամ ago