«Հրապարակ»․ Հաջորդ թիրախը «Վեդի Ալկոյի» Մանվելն է

«Հրապարակ»․ Հաջորդ թիրախը «Վեդի Ալկոյի» Մանվելն է

Sat, 30 May 2026 09:30:48 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վերին Լարսի անցակետից հետ` Հայաստան է վերադարձվել «Վեդի Ալկո» կոմբինատի մեծ ծավալի արտադրանք, որն ուղարկվում էր Ռուսաստան։ Սահմանային ստուգումների ընթացքում խմբաքանակը կանգնեցվել է, ինչ-որ մանր-մունր խնդիրներ է ռուսական կողմը «մահանա բռնել»: Բայց նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմնակից բիզնեսմենին` Մանվել Ղազարյանին «պատժելը»։ «Վեդի Ալկոյի Մանվել» անունով գործարարը 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր աջակցել է ու մինչ օրս շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, չնայած 2018-ից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման ճանապարհին սահմանափակումներ են կիրառվում, մի շարք բեռնափոխադրումներ կանգնեցվում են կամ հետ վերադարձվում Վերին Լարսից։ Արդեն արգելվել է ծաղիկի, ելակի, ջերմուկի արտահանումը, կոնյակի որոշ տեսակների: Ակնհայտ է, որ պատճառն Արեւմուտքի ճամփան բռնած, հակառուսական քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունն է: Հայ-ռուսական հարաբերությունները հատկապես սրվեցին մայիսի սկզբին կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո, որի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեւանյան հարթակից որոշ հայտարարություններ արեց` ընդդեմ Ռուսաստանի: Մենք փորձեցինք կապվել «Վեդի Ալկո» ընկերության պատասխանատուների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

58 րոպե ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

1 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

2 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

2 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

2 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

2 ժամ ago