«Հրապարակ»․ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ

«Հրապարակ»․ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ

Sat, 30 May 2026 09:15:17 +0400


Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ՝ ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայր Աթոռին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։

Հատկանշական է, որ նշված պահանջները, ըստ առկա տեղեկությունների, ներկայացվել են առանց անհրաժեշտ իրավական հստակեցումների, գույքի եւ ապրանքների փաստացի նշանակության պատշաճ ուսումնասիրման, ինչպես նաեւ՝ դրանց եկեղեցական եւ ծիսական գործառույթի լիարժեք գնահատման։ Արդյունքում հարկային մարմինների կողմից կիրառվել են ոչ միայն հարկային պարտավորություններ, այլեւ զգալի տույժեր եւ տուգանքներ։
Մասնավորապես, մեր տեղեկություններով, Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 220 միլիոն ՀՀ դրամի պահանջ՝ պարաֆինի ԱԱՀ-ի, ինչպես նաեւ դրա հետ կապված տույժերի եւ տուգանքների մասով։ Մայր Աթոռը նշված գումարն արդեն վճարել է՝ հետագա բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով։

Միաժամանակ, բաց է մնում այն հարցը, թե ինչու է հարկման ենթարկվում պարաֆինը, եթե այն օգտագործվում է բացառապես ծիսական նշանակություն ունեցող արտադրանքի՝ եկեղեցական մոմերի արտադրման համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական կյանքում մոմն ունի առանձնահատուկ նշանակություն, եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի հարկման հարցը դժվար է դիտարկել միայն սովորական տնտեսական գործունեության շրջանակում։

Բայց սա ամբողջը չէ` մեզ հայտնի է դարձել նաեւ, որ Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 110 միլիոն ՀՀ դրամի անշարժ գույքի հարկի, տույժերի եւ տուգանքների պահանջ՝ Վաղարշապատ համայնքում գտնվող եկեղեցապատկան որոշ գույքերի մասով։ Այս հարցում եւս առկա են լուրջ իրավական եւ փաստական անհամապատասխանություններ։ Խոսքը վերաբերում է այն եկեղեցական կառույցներին, որոնք խորհրդային տարիներին զրկվել էին իրենց բուն նշանակությունից եւ օգտագործվել որպես պահեստներ կամ այլ տնտեսական նշանակության շինություններ։ Այդ ժամանակահատվածում դրանք պետական գրանցումներում դասակարգվել են ոչ թե որպես եկեղեցի կամ պաշտամունքային կառույց, այլ որպես պահեստային կամ այլ տեսակի անշարժ գույք։

Անկախությունից հետո այդ կառույցներից մի քանիսը վերադարձվել են իրենց նախնական հոգեւոր եւ ծիսական նշանակությանը, վերաօծվել եւ փաստացի գործում են որպես եկեղեցիներ։ Սակայն, ըստ էության, դրանց մի մասի իրավական եւ կադաստրային կարգավիճակը մինչ օրս ամբողջությամբ չի համապատասխանեցվել իրական նշանակությանը։ Արդյունքում ստեղծվել է իրավական առումով խիստ հակասական իրավիճակ․ այսօր գործող որոշ եկեղեցիներ շարունակում են դիտարկվել որպես հարկման ենթակա սովորական անշարժ գույք՝ նախկին խորհրդային շրջանի ձեւական գրանցումների հիման վրա։

Ընդ որում, խնդիրը չի սահմանափակվում միայն եկեղեցիներով կամ պաշտամունքային կառույցներով։ Հարկման դաշտում են հայտնվել նաեւ եկեղեցապատկան կրթամշակութային կառույցները, եկեղեցիների օգտագործման ու սպասարկման հողատարածքները, որոնք ծառայում են ոչ թե առեւտրային նպատակների, այլ Հայ Եկեղեցու հոգեւոր եւ ազգապահպան առաքելությանը։

Փաստորեն, Մայր Աթոռին ներկայացված պահանջների հիմքում դրված է ոչ այնքան գույքի եւ ապրանքների իրական նշանակության համակողմանի ուսումնասիրությունը, որքան ձեւական գրանցումներն ու վարչական մոտեցումները։ Այս ամենը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վարչաֆինանսական ճնշման դրսեւորում է` Նիկոլ Փաշինյանի արշավի շարունակությունը։

Իրավական պետության պայմաններում նման հարցերը պետք է լուծվեն ոչ թե տույժերի եւ տուգանքների մեխանիկական կիրառմամբ, այլ փաստերի ամբողջական ուսումնասիրությամբ, եկեղեցական գույքի առանձնահատուկ կարգավիճակի հաշվառմամբ եւ պետություն–եկեղեցի հարաբերություններին համարժեք պատասխանատու մոտեցմամբ։ Մանավանդ՝ Մայր Աթոռը չի հրաժարվում հարկային պարտավորություններ կատարելուց եւ այս թեմաների շուրջ երկխոսությունից:

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա

Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա Sat, 13 Jun 2026 00:05:02…

7 ժամ ago

Մահացել է մեր ժամանակների ամենանշանավոր նկարիչներից մեկը

Մահացել է մեր ժամանակների ամենանշանավոր նկարիչներից մեկը Fri, 12 Jun 2026 23:55:01 +0400 Մահացել է…

7 ժամ ago

Իշխանությանը մի քայլ է մնացել. Աբրահամյան

Իշխանությանը մի քայլ է մնացել. Աբրահամյան Fri, 12 Jun 2026 23:45:21 +0400 Քաղաքական դաշտում նախաձեռնությունը…

7 ժամ ago

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Fri, 12 Jun 2026 23:41:41…

8 ժամ ago

Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին

Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին Fri, 12 Jun 2026 23:30:16 +0400 Հռոմի Լեւոն 14-րդ…

8 ժամ ago

Մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը․ Քոչարյան

Մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը․ Քոչարյան Fri, 12 Jun 2026 23:15:49…

8 ժամ ago