Վարչապետը հեռախո՞ս է գողացել․ հարցաքննել են

Վարչապետը հեռախո՞ս է գողացել․ հարցաքննել են

Thu, 08 Oct 2026 13:00:05 +0400


Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հարցաքննվել է գիշերային ակումբում բջջային հեռախոս գողանալու մեղադրանքով։ Այս մասին վարչապետն ինքը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ես հարցաքննվել եմ Կենտրոնական գլխավոր քննչական դատախազությունում 2024 թվականի հունիսի 21-ի իրադարձությունների կապակցությամբ։ Ես կարճ հայտարարություն եմ արել և չեմ ընդունել մեղքը ենթադրյալ հանցագործության մեջ», – գրել է Մադյարը։

Հունգարիայի վարչապետը մեղադրվում է 2024 թվականի հունիսին գիշերային ակումբում իր նկարահանող տղամարդուց բջջային հեռախոս խլելու և սարքը Դանուբ գետը նետելու մեջ։ Մադյարը հերքել է մեղադրանքները՝ դա համարելով Վիկտոր Օրբանի նախորդ կառավարության կողմից «սադրանք»։

Մեղադրանքներին ի պատասխան՝ այս տարվա սեպտեմբերի 28-ին Հունգարիայի խորհրդարանը, դատախազության պահանջով, զրկել է Մադյարին անձեռնմխելիությունից։ Վարչապետը հայտարարել է հետաքննության հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին։

Մադյարը Հունգարիայի վարչապետ է դարձել մայիսին՝ իշխանության գալով ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Տիսա» կուսակցության հաղթանակից հետո։ Նա փոխարինել է Վիկտոր Օրբանին, որը 16 տարի ղեկավարել է կառավարությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գեղամյանն ասում էր՝ եթե Նիկոլին մատով կպնեի, օրթոպեդիկում կլիներ

Գեղամյանն ասում էր՝ եթե Նիկոլին մատով կպնեի, օրթոպեդիկում կլիներ Thu, 29 Oct 2026 19:45:03 +0400…

14 րոպե ago

Գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանության հետ Արցախում. Հովիկ Ավանեսով

Գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանության հետ Արցախում. Հովիկ Ավանեսով Thu, 29 Oct 2026…

15 րոպե ago

Հանդիպում՝ Մոսկվայում․ ինչ են քննարկել

Հանդիպում՝ Մոսկվայում․ ինչ են քննարկել Thu, 29 Oct 2026 19:41:37 +0400 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան…

18 րոպե ago

Սա միայն արցախցիների հարցը չէ, խնդիրը թակելու է բոլորիս դուռը, թող լավ իմանան. Նինա Կարապետյանց

Սա միայն արցախցիների հարցը չէ, խնդիրը թակելու է բոլորիս դուռը, թող լավ իմանան. Նինա Կարապետյանց…

22 րոպե ago

ՔՊ-ի արցախամերժությունն իմանալով՝ համոզված եմ՝ ամեն ինչ արեցին, որ մեր խնդիրը COP17-ում չքննարկեն

ՔՊ-ի արցախամերժությունն իմանալով՝ համոզված եմ՝ ամեն ինչ արեցին, որ մեր խնդիրը COP17-ում չքննարկեն Thu, 29…

25 րոպե ago

Իրանում 13 նախարարների պաշտոնանկ կարվի

Իրանում 13 նախարարների պաշտոնանկ կարվի Thu, 29 Oct 2026 19:30:04 +0400 Իրանի խորհրդարանում մի շարք…

29 րոպե ago