«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից

«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից

Sat, 30 May 2026 11:15:06 +0400


Երբեմնի ընդդիմադիր, այժմ իշխանության հետ ջերմ հարաբերություններ հաստատած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը բացակայում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նրա պաշտպան Սերգեյ Մարաբյանը մեզ պարզաբանեց․ «Եթե դատապարտյալը, մեղադրյալը համաձայն չէ, որ նիստը տեսանկարահանվի, դատարանը չի կարող իր կամքին հակառակ որոշում կայացնել։ Քանի որ դա դատական ակտերի կատարման փուլ է, սա «Դատալեքսում» չի երեւում, դատարանում երեւում են գործերը, որոնցով դատավճիռ է կայացվելու, բուն դատաքննությունն է երեւում։ Մի միջնորդություն է ներկայացվել, մենք ներկայացրել ենք առարկություն, դատարանը հավելյալ ապացույց է ուզել, որովհետեւ միջնորդությանը կից պակաս փաստաթղթեր են եղել, դատարանը պահանջել է այդ ապացույցները ներկայացնել, որից հետո որոշում կկայացնի։ Այն փաստաթղթերն են, որոնք Պրոբացիան չի ներկայացրել։ Սա շատ պարզ ընթացակարգ է, այստեղ ընդամենը որոշվում է՝ պատիժը պետք է փոխվի, թե՝ չէ»։

Մինչ այս, Վճռաբեկ դատարանը շուրջ մեկ տարի չի հայտնել իր վերջնական դիրքորոշումը, ինչը պատահական չէ։ Չի հաստատել նախկինում կայացված դատական ակտերը, չի ընտրել նաեւ ազատ արձակման տարբերակը, ուղղակի բեկանել է վերաքննիչի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության՝ արձանագրելով ընթացակարգային, այդ թվում՝ ընդդատության խնդիրներ։ Այսինքն, գործը վերադարձվել է առաջին ատյան՝ նոր քննության։ Պարզ է, որ սա որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել, քանի որ Առուշանյանը վերջին շրջանում շատ սերտորեն շփվում է իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին է դիմավորում, երկտակվելով բարեւում, կողքից քայլում, եւ մարդիկ նրա քաղաքական դիրքորոշման փոփոխությանն են վերագրում քրեական գործի քննության այս ընթացքը։ Եվ սա կատարվում է մի երկրում, որի ղեկավարը պարբերաբար հայտարարում է, թե «զանգովի արդարադատությունը» վերացվել է։

Հիշեցնենք, որ այս գործի դատական պատմությունը սկսվում է 2022 թվականից, երբ Սյունիքի մարզի դատարանն Առուշանյանին մասամբ արդարացրել էր ընտրակաշառքի դրվագով, սակայն պաշտոնեական չարաշահման մասով ճանաչել էր մեղավոր եւ նշանակել պայմանական ազատազրկում։ Նաեւ սահմանել էր, որ նա իրավունք չունի զբաղեցնել ՏԻՄ ղեկավարի պաշտոն։ Ավագանին հրաժարվել էր կատարել այդ պահանջը՝ դադարեցնել Գորիսի համայնքապետի պաշտոնավարումը, եւ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել՝ պատժի խստացման վերաբերյալ, որ նրան ազատազրկման տեսքով պատիժ սահմանվի, եւ պայմանականը փոխարինվել էր իրական ազատազրկմամբ՝ 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով։ Պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք էր տարել այդ որոշման դեմ, որից հետո սկսվել էին Առուշանյանի կերպափոխումն ու քննության ձգձգումը՝ հօգուտ մեղադրյալի։
Այս պահին գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի քննության տիրույթում, որտեղ պետք է կայացվի վերջնական դատական որոշում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեն կարողանում համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» հետ

Չեն կարողանում համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» հետ Wed, 05 Aug 2026 23:00:47 +0400 Մադրիդի «Ռեալի»…

9 րոպե ago

Հորթն ու գյորմամիշն օրվա գլխավոր թեմաներ

Հորթն ու գյորմամիշն օրվա գլխավոր թեմաներ Wed, 05 Aug 2026 22:49:11 +0400 Օգոստոսի 5-ի մեդիա-օրակարգը…

21 րոպե ago

Նշանակվել է Արմեն Մամաջանյանը

Նշանակվել է Արմեն Մամաջանյանը Wed, 05 Aug 2026 22:45:29 +0400 Արմեն Մամաջանյանը սոցցանցի իր էջում…

24 րոպե ago

Տիեզերագնացին գեներալի կոչում են շնորհել

Տիեզերագնացին գեներալի կոչում են շնորհել Wed, 05 Aug 2026 22:30:10 +0400 Թուրքիայի Բարձրագույն Զինվորական խորհուրդը…

40 րոպե ago

155 տարվա ընթացքում առաջին անգամ անձրև չի տեղացել․ Լևոն Ազիզյան

155 տարվա ընթացքում առաջին անգամ անձրև չի տեղացել․ Լևոն Ազիզյան Wed, 05 Aug 2026 22:15:06…

55 րոպե ago

Ում է հրավիրել հարսանիքին Ռոնալդուն

Ում է հրավիրել հարսանիքին Ռոնալդուն Wed, 05 Aug 2026 22:00:56 +0400 Պորտուգալիայի եւ սաուդական «Ալ-Նասեր»…

1 ժամ ago