Ողբերգական դեպք՝ Ծաղկունքում․ Ազգականների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Ողբերգական դեպք՝ Ծաղկունքում․ Ազգականների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Sat, 30 May 2026 12:20:11 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով այսօր առավոտյան կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում։ Վիճաբանության ընթացքում տղամարդը որսորդական հրացանով կրակել ու սպանել է իր ազգականին։

ՆԳՆ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։ Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը:

Հարկ է նշել, որ ոստիկանները շուրջ մեկ տարի առաջ առգրավել են Ծաղկունք գյուղի 48-ամյա բնակչի անունով հաշվառված որսորդական զենքը: Իսկ ինչ վերաբերում է հանցագործության գործիք զենքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների, ամիսներ առաջ նշված զենքը 62-ամյա ազգականն էր նվիրել 48-ամյա տղամարդուն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա պետական իշխանության անթույլատրելի միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը. ԱԺԲ

Սա պետական իշխանության անթույլատրելի միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը. ԱԺԲ Thu, 06 Aug 2026 15:39:36 +0400…

6 րոպե ago

«ԿԵՆՏՐՈՆ»-ը տուգանվել է 100․000 դրամով

«ԿԵՆՏՐՈՆ»-ը տուգանվել է 100․000 դրամով Thu, 06 Aug 2026 15:35:46 +0400 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը…

10 րոպե ago

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով Thu, 06 Aug…

19 րոպե ago

«Ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելը», «Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից վերադարձրա». քոմենթներ

«Ձեր նպատակը նորի ստեղծումը չէ, այլ ուրիշի ստեղծածը խլելը», «Մի քիչ էլ քո կողի օլիգարխներից…

30 րոպե ago

Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի շուրջ իրավիճակի մասին

Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի շուրջ իրավիճակի մասին Thu, 06 Aug 2026 15:13:04 +0400 «Ուժեղ Հայաստան» դաշինքի…

33 րոպե ago

Ինձ թվում էր՝ ուշքի կգան, բայց շարունակում են

Ինձ թվում էր՝ ուշքի կգան, բայց շարունակում են Thu, 06 Aug 2026 15:03:42 +0400 Գործարար…

42 րոպե ago