Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

Ողբերգական դեպք՝ Ծաղկունքում․ Ազգականների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Ողբերգական դեպք՝ Ծաղկունքում․ Ազգականների միջև վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Sat, 30 May 2026 12:20:11 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով այսօր առավոտյան կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում։ Վիճաբանության ընթացքում տղամարդը որսորդական հրացանով կրակել ու սպանել է իր ազգականին։

ՆԳՆ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։ Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը:

Հարկ է նշել, որ ոստիկանները շուրջ մեկ տարի առաջ առգրավել են Ծաղկունք գյուղի 48-ամյա բնակչի անունով հաշվառված որսորդական զենքը: Իսկ ինչ վերաբերում է հանցագործության գործիք զենքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների, ամիսներ առաջ նշված զենքը 62-ամյա ազգականն էր նվիրել 48-ամյա տղամարդուն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում

Եղիր այնքան լեգիտիմ վարչապետ, որ կարողանաս հարգել կաթողիկոսին. վիճաբանություն Արթիկում Sat, 07 Mar 2026 17:19:38 …